Նորություններ

Երևանի №6 արհեստագործական պետական ուսումնարանը հաղթել է տոլմայի համահայկական 7-րդ փառատոնում

2017թ. մայիսի 20-ին ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ համայնքում կազմակերպված «Ուդուլի» տոլմայի համահայկական 7-րդ փառատոնից հաղթանակած վերադարձան Երևանի №6 արհեստագործական պետական ուսումնարանի խոհարարական խմբերի սովորողներն ու վարպետները:

Փառատոնին մասնակցում էին ռեստորանային համալիրներ, հասարակական կազմակերպություններ, հանրային սննդի կետեր:

Խստապահանջ հանձնաժողովի և այցելուների կողմից մասնակիցների ակտիվ մասնակցությամբ, հետաքրքիր մտահաղացումներով և մասնագիտական խորը գիտելիքներով առանձնահատուկ ուշադրության է արժանացել թիվ 6 ուսումնարանը:

Ուսումնարանն արժանացել է փառատոնի «Բացարձակ Հաղթողի»  կոչման և պարգևատրվել է ոսկե մեդալով: