Նորություններ

«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ի պատվիրակության այցը Սալոնիկի տուրիզմի քոլեջ

2014թ. մայիսի 5-9-ը «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-Հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վարդանյանի նախաձեռնությամբ քոլեջի պատվիրակությունը, այցելեց Հունաստանի Սալոնիկ քաղաքի տուրիզմի քոլեջ: Պատվիրակության կազմում էին ինչպես քոլեջի դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, այնպես էլ «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-Հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի սոցիալական գործընկերների ներկայացուցիչներ:

 Նախքան Սալոնիկ ուղևորվել քոլեջի պատվիրակությունը այցելեց նաև Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքի «New Wave» քոլեջ, որի հետ համագործակցում է  արդեն վեց տարի: Այնտեղ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ «New Wave» քոլեջի ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքներին, մասնակցել գործնական դասերին, որի արդյունքում պատվիրակության անդամներին շնորհվեցին վկայականներ:

Իսկ արդեն Սալոնիկում, քոլեջի պատվիրակությունն այցելեց «Hotel Xenia Helios»  տուրիզմի քոլեջ: Պատվիրակությունը ծանոթացավ հունական խոհանոցին. քոլեջի սննդի ուսումնական լաբորատորիայում ականատես եղավ մի շարք հունական ավանդական կերակրատեսակների պատրաստմանը, որից հետո հայաստանյան քոլեջի ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ մասնակցել հունական կերակրատեսակների պատրաստմանը՝ ավելի լավ ուսումնասիրելով հունական սննդի պատրաստման տեխնոլոգիային:

  Կիրառական դասընթացներն ավարտելուց հետո քննարկվեցին երկու քոլեջների ակադեմիական համագործակցության հնարավոր ուղիները: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ առաջիկայում  Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի «Hotel Xenia Helios» տուրիզմի քոլեջի պատվիրակությունը փոխադարձ այց կկատարի Հայ-Հունական քոլեջ: