Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի շրջանակներում Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի ունեցավ «Կոմիտասը՝ աստվածային, ամենահայ» գրական-երաժշտական ցերեկույթ:
Ցերեկույթի ընթացքում քոլեջի դասախոսները և ուսանողները ներկայացրին Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, նրա երաժշտական ժառանգությունը:
Կոմիտասի կատարումներից հնչեցին «Հորովել», «Կռունկ», «Մոկած Միրզա» ստեղծագործությունները:
Միջոցառման երկրորդ մասում քոլեջի ուսանողները ներկայացրին «Անլռելի զանգակատուն» պոեմի 10-ը ղողանջները:
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Կապանի N 1 երաժշտական դպրոցի ուսուցիչներից և դպրոցի սաներից մեկը՝ ներկայացնելով Կոմիտասի «Քելեր, ցոլեր», «Դլե յաման» ստեղծագործությունները: