Նորություններ

«Բաց դռների օր» մասնագիտական կողմնորոշման միջոցառում Բերդի պետական բազմագործառութային քոլեջում

«Բիզնես և կրթություն գործընկերություն» (ԲԿԳ) հիմնադրամը շարունակում է իրականացնել միջին մասնագիտական կրթության խրախուսման միջոցառումների շարքը։

2021թ․-ի մայիսի 31-ին, «Բիզնես և կրթություն գործընկերություն» (ԲԿԳ) հիմնադրամի աջակցությամբ գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Բաց դռների օր» մասնագիտական կողմնորոշման միջոցառում Բերդի պետական բազմագործառութային քոլեջում։

Բերդի պետական բազմագործառութային քոլեջը իր դռներն էր բացել Բերդի թիվ 1, Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցների ավարտական դասարանների աշակերտների, կրթօջախների տնօրենների և ուսուցիչների, ինչպես նաև ծնողների առջև։

   

Հյուրընկալված աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները շրջայց կատարեցին քոլեջի մասնագիտական լսարաններում, ծանոթացան քոլեջում ուսուցանվող մասնագիտություններին՝ տեղում հետևելով ուսանողների կողմից կատարվող մասնագիտական գործնական աշխատանքներին։

Ուսանողները շնորհանդեսի միջոցով հյուրերին ներկայացրեցին քոլեջում ուսուցանվող մասնագիտությունները, ինչպես նաև քոլեջում սովորելու առավելությունները։

Միջոցառման ավարտին կազմակերպվեց հյուրասիրություն՝ խոհարարության բաժնի ուսանողների մասնակցությամբ։

Մասնագիտական կողմնորոշման և ՄԿՈՒ խրախուսման միջոցառումները նախատեսվում են իրականացնել նաև Տավուշի մարզի 16 գյուղական համայնքների դպրոցների աշակերտների և ծնողների համար։