Նորություններ

Ավարտական քննություն Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում

2013թ. փետրվարի 26-ին մեկնարկեց «Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2012-2013թ. ուսումնական տարվա 2307 «Զբոսաշրջություն» եւ 2711 «Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների պետական ամփոփիչ ատեստավորման գործընթացը

, որին հրավիրված էին Մասնագիտական կրթության եւ ուսուցման ազգային կենտրոնի /ՄԿՈՒԶԱԿ/ տնօրեն Տ. Գասպարյանը, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կրթության եւ գիտության բաժնի պետ Վ. Հովհաննիսյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Ս. Մամուլյանը, «Երեւանի հումանիտար-տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ն. Մարտիրոսյանը եւ պրակտիկայի բաժնի վարիչը, «Յունայթեդ տրավել» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Ն. Մկրտչյանը եւ այլ գործատուներ:


Քննություններն ընթանում էին ոչ միայն տեսական հարցերի լիարժեք պատասխաններով, այլ նաեւ կարողությունների ցուցադրությամբ: «Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ապագա շրջանավարտները պատրաստում էին տարբեր երկրների խոհանոցները բնորոշող կերակրատեսակներ եւ ներկայացնում դրանց պատրաստման տեխնոլոգիան:


Իսկ «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողները «Զբոսաշրջության կազմակերպում», «Հյուրանոցային գործ», «Հյուրընկալություն», «Տուր օպերատրական գործ», եւ «Տրանսպորտային փոխադրամիջոցներ և թիքեթինգ» առարկաներից ո՛չ միայն պատասխանում էին քննական հարցատոմսերով նախատեսված հարցերին, այլ նաեւ ցուցադրում էին /պրեզենտացիա/ որեւէ երկիր եւ տեղում կազմում զբոսաշրջային փաթեթ:

Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին ավարտական քննությունների ընթացքում ուսանողների նաեւ կարողությունների ստուգման վերաբերյալ եւ մատնանշեցին սոցիալական գործընկերության մասնակցությունը մասնագիտական կրթության եւ ուսուցման իրականացման եւ ամփոփիչ ատեստավորման գործընթացներում, որը մեծ հնարավորություններ է ընձեռում տեղում պատրաստի կադրերի ընտրության համար:

Քննությունն ամփոփվեց հունական պարով ուսանողների կատարմամբ: