Սեպտեմբերի 10-15-ին Ֆրանսիական Հանրապետությոան Լիոն քաղաքում կայացավ «Աշխարհի հմտություններ» միջազգային 47-րդ մրցույթը, որին մասնակցեցին 1333 երիտասարդ մասնագետներ 66 երկրներից ։
Հայաստանի ազգային թիմը մասնակցել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած «Աշխարհի Հմտություններ» 47-րդ մրցույթին հետևյալ հմտություններով.
- «Բջջային հավելվածների պատրաստում» — Արմինե Հակոբյան՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի շրջանավարտ,
- «Վեբ տեխնոլոգիա» — Լուիզա Մկրտչյան՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի շրջանավարտ
- «Ոսկերչություն» — Հակոբ Եշիլբաշյան` Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող
- «Նորաձևության տեխնոլոգիա» — Միրա Ներսիսյան՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի շրջանավարտ
- «Խոհարարություն» — Լիաննա Մելքոնյան՝ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի շրջանավարտ։
140000 այցելու էր ժամանել Eurexpo Լիոն ավելի քան 90 երկրներից: Մոտ 1000 լրագրողներ, լուսանկարիչներ և տեսանկարահանողներ ամբողջ աշխարհից ներկա էին միջոցառմանը՝ կիսվելու իրենց ազգային չեմպիոնների պատմություններով:
Շնորհվեց 753 մեդալ, այդ թվում՝ 89 ոսկե մեդալ, 71 արծաթե մեդալ, 67 բրոնզե մեդալ, 455 գերազանցության մեդալիոն, 71 Ազգային թիմի լավագույն մասնակցի մեդալ:
Բացման և փակման արարողությունները շատ հանդիսավոր էին՝ շուրջ թվով 25000 հյուրերով: Գրեթե 150000 մարդ ամբողջ աշխարհում դիտել է երկու արարողությունների լուսաբանումը հեռավար եղանակով:
WorldSkills Lyon 2024 ազգային թիմի մասնակցության լուսանկարները՝ հղումով: