2018թ. մայիսի 21-25-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը՝ «Ֆրանսիայում աշխատանքի վրա հիմնված ուսուցման տարատեսակների (վարպետային ուսուցում ու աշկերտություն) և գործող կառուցակարգերի բացահայտում» ուսուցողական այցով, մեկնել էր Ֆրանսիայի Լիոն քաղաք:
Այցը կազմակերպվել էր Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «SP VET Provision&Quality:Work-based learning “Skills Connexion Project» ծրագրի շրջանակում:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ՄԿՈՒ ոլորտում համագործակցող նախարարությունների, գործակալությունների, դոնոր կազմակերպությունների, գործատուների, ՄԿՈՒ հաստատությունների և այլ շահակից կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում գործող աշկերտության և աշխատանքի վրա հիմնված ուսուցման այլ տարատեսակների զարգացման փորձառությունը և զարգացումները: