Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը, «Բիզնես և Կրթություն» Ասոցիացիան, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ս.թ մայիսի 11-ին իրականացրեցին գերմանական հաջողված փորձի վրա հիմնված «Աշակերտական/Ուսանողական Ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում», «Մասնագիտական կողմնորոշում», «ՄԿՈՒ – մասնավոր հատված համագործակցություն» խորագրով համաժողովը:
Համաժողովին ներկայացվեցին կրթական հաստատությունների փորձը «Աշակերտական/Ուսանողական Ընկերության» հիմնադրման և տեղայնացման մեջ, ՄԿՈւ հաստատությունների և մասնավոր հատվածի համագործակցությունը՝ գերմանական «Դպրոց-Տնտեսություն» ձևաչափով 2021 — 2022 թվականներին իրականացրած մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումները և այլն:
Համաժողովին մասնակցում էին ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն էր.
- Ներկայացնել Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի գործունեությունը՝ ամփոփելով ծրագրի կարևորագույն բաղադրիչ հանդիսացող «Աշակերտական/Ուսանողական Ընկերություններ» գերմանական մոդելի հաջողված փորձի ներդրման արդյունքները, սոցիալական երկխոսությանը և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումները՝ որպես ՄԿՈւ կրթության հիմնարար և առաջնային քայլ:«Աշակերտական/Ուսանողական Ընկերությունների» ուսանողները կրթության ընթացքում և կրթական հաստատություններում ձեռք են բերում փորձառություն՝ ապահով, բայց միևնույն ժամանակ՝ իրական պայմաններում:
- Ներկայացնել ծրագրի գործունեության մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ մասնագիտական կողմնորոշումը, կրթական հաստատությունների և տնեսության/մասնավոր հատվածի համագործակցությունը, որը նպաստում է ոչ միայն աշխատաշուկայի կարիքների և պահանջների բավարարմանը, այլև՝ որակյալ կադրերի պատրաստմանը: