NEWS

"Anush" A. On the stage of Babajanyan College

2017 թվականին լրանում է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի 50-ամյակը: Օրերս տեղի ունեցավ հոբելյանական միջոցառումների մեկնարկը. ներկայացվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան (հատվածներ):

Ներկայացումն ընդունվեց մեծ ոգևորությամբ:

Բեմում էին քոլեջի ուսանողները: Բեմադրության հեղինակը քոլեջի երաժշտաթատերական ստուդիայի ղեկավար Հասմիկ Ջարոյանն է, կոնցերտմաստերը՝ Մարինե Հունանյանը:

Ներկաները նշեցին, որ ակնհայտ է պրոֆեսիոնալ մոտեցումը, նվիրվածությունը և համատեղ հսկայական աշխատանքը, ինչի արդյունքում և կարող էր ստեղծվել նման ոգեշունչ ներկայացում: Հուզիչ էր հատկապես այն, որ դերակատարներն իրենց տարեկիցների ապրումներն էին «պատմում»… այնքա՜ն անկեղծ և իրական:

Հոբելյանական համերգին ներկա էին ԿԳ նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը, ԿԳՆ աշխատակիցներ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, կրթության և արվեստի ոլորտների ներկայացուցիչներ: