ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի և “Տեքստիլ ոլորտի օպերատոր” հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
12
Մյս
Եվս մի համագործակցության սկիզբ մասնավոր հատվածի հետ։
2026թ. մայիսի 8֊ին ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի և “Տեքստիլ ոլորտի օպերատոր” հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում ներառված են հետևյալ հիմնական ուղղությունները.
▪︎ ոլորտի մասնագետների պատրաստում և վերապատրաստում
▪︎ նոր մասնագիտական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մշակում
▪︎ WorldSkills Armenia շարժմանը աջակցություն` “Նորաձևության տեխնոլոգիա” հմտության ուղղությամբ։
ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները շարունակվում են։