Օգոստոսի 12-14-ը ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնում կազմակերպվել էր վերապատրաստում «ՄԿՈւ համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մեխանիզմների մշակում» թեմայով: Նախատեսվում է 2014-2015 ուսումնական տարվանից չորս ուսումնական հաստատություններում «Հաշվապահական հաշվառում» և «Հագուստի մոդելավորում» մասնագիտությունների գծով փորձնական կարգով ներդնել կրեդիտային համակարգ:
Վերապատրաստման նպատակն էր փորձարկմանը մասնակցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմին ծանոթացնել կրեդիտային հենքով ուսումնական պլանների նախագծերի մշակմանն ու ներդրմանը:
Վերապատրաստումների ընթացքում կառուցողական քննարկումների արդյունքում՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց կրկին հանդիպել մինչև ուսումնական տարվա սկիզբը՝ նոր համակարգով աշխատելուն պատշաճ մակարդակով պատրաստվելու համար: