Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի և Հյուրանոցային ու տուրիզմի դպրոցների եվրոպական ասոցացիայի (AEHT) միջև համագործակցության շրջանակներում 2016 թվականի դեկտեմբերի 4-10-ը հայ-հունական պետական քոլեջի երկու աշխատակից և երեք ուսանող մասնակցեցին «Սուրբ Ծնունդը Եվրոպայում» ամենամյա մշակութային-երիտասարդական ծրագրին, որն այս տարի կայացավ Իտալիայի Սան Բենեդետտո Դել Տրոնտո քաղաքում:
Ծրագիրը միտված է համախմբելու և խորացնելու միջմշակութային կապերը:
Եվրոպական տարբեր երկրներից սպասարկման և զբոսաշրջության բնագավառն ուսումնասիրող երիտասարդները ներկայացնում են իրենց երկրների Սուրբ Ծննդյան ավանդույթներն ու սովորույթները:
Հայ-հունական պետական քոլեջի սաներն, այս տարի ևս, ըստ արժանվույն ներկայացրեցին հայկական Սուրբ Ծնունդը:
«Եվրոպական բուֆետի օրը» պատրաստեցին և հյուրասիրեցին հայկական ավանդական ուտեստներ, աղանդեր, ինչպես նաև ելույթ ունեցան հայկական տարազներով և ազգային պարով: