2024թ. ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից նախատեսվում է կազմակերպել ՄԿՈՒ ոլորտի համար նախատեսվող ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի մշակման և հրատարակման աշխատանքներ:
Ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի ստեղծման հայտերը (թղթային կամ էլեկտրոնային տարբերակով) ներկայացվում են ՄԿՈՒԶԱԿ: Անհատական հայտերի դեպքում խնդրում ենք ներկայացնել նաև տեղեկանք աշխատանքի վայրից և ինքնակենսագրություն.
• Հայտը ներկայացնել կցված ձևաչափին համապատասխան:
• Անհատական դիմում հայտերի դեպքում ներկայացնել նաև տեղեկանք աշխատանքի վայրից և ինքնակենսագրություն։
• Դիմում-առաջարկները մինչև սույն թվականի հունվարի 20-ը կարող են ներկայացվել ՄԿՈՒԶԱԿ՝ պաշտոնական գրության բնօրինակով կամ էլեկտրոնային հասցեով՝ [email protected], սքան արված տարբերակով: (ք.Երևան, Տիգրան Մեծի 67, 3-րդ հարկ, 305 սենյակ, համակարգող` Մարիամ Պետրոսյան):
• Սահմանված ընթացակարգի համաձայն` ձեռնարկների և ուսումնական նյութերի հայտերը ՄԿՈՒԶԱԿ-ը ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, այնուհետև ՄԿՈՒ զարգացման ազգային խորհրդի կողմից հավանության արժանացած ձեռնարկների և ուսումնական նյութերի ցանկը ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաստատմանը:
• ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվելուց հետո ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից կիրականացվեն ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ստեղծման և հրատարակման աշխատանքները։
• Ուսումնական ձեռնարկների ծավալը պետք է լինի 170-200 էջ, իսկ ուսումնամեթոդական նյութերինը՝ 120-160 էջ: Ներկայացվող պահանջները առավել մանրամասն կներկայացվեն ընտրված հեղինակներին` համապատասխան պայմանագրի կնքման ժամանակ:
• Ձեռնարկների հայտերի ընտրության ժամանակ նախապատվություն տրվելու է վերջին տարիներին մշակված նոր մասնագիտությունների չափորոշիչների բովանդակությանը առնչվող հայտերին.
- «Փայտագործություն»
- «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում»
- «Սարքավորումների տեխնիկական շահագործում»
- «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում»
- «Գյուղատնտեսության մեքենայացում»
- «Ջրամատակարարում և ջրահեռացում»
- «Տվյալների բազաների մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր»
- «Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում»
- «Մարկշեյդերական գործ»
- «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում»
- «Պաշտպանական կառույցների շահագործում»
- «Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա»
- «Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում»
- «Ավտոմատիկան, հեռամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)»
- «Կահույքի արտադրության տեխնոլոգիա»
- «Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում»
- «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ավտոմատացված կառավարման համակարգեր»
- «Կապ և ազդարարում բնակչության պաշտպանության ոլորտում»
- «Ավիացիոն սարքեր և համալիրներ»
- «Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր»
- «Ապակու արտադրության տեխնոլոգիա»
- «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա»
- «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում երկաթուղային և օդային տրանսպորտում»
- «Կենսաքիմիական արտադրություն»
- «Երկրորդային հումքի վերամշակում»
- «Էլեկտրիկ՝ ավտոմեքենաների ծրագրային արատորոշման և սպասարկման»
- «Համակարգչային գրաֆիկա»
Անհարկի կրկնություններից խուսափելու համար ստորև ներկայացնում ենք նախորդ տարիներին տպագրված ձեռնարկների ցանկը (տես կցված PDF նյութը):