Նորություններ

2014թ. «Հացը լեռներում» տոնածիսական փառատոն

2014թ. հունիսի 12-ին Խոհարարների օրվա կապակցությամբ, ինչպես յուրաքանչյուր տարի, կազմակերպվեց «Հացը լեռներում» խորագրով տոնածիսական փառատոն «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար և տնօրեն Սեդրակ Մամուլյանի նախաձեռնությամբ:  

Փառատոնին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց նաև Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-Հունական պետական քոլեջը, որն այս տարի ներկայացնում էր Խաղողօրհնեք տոնը՝ Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Փառատոնի ավարտին մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր: