Նորություններ

2013 թ. նոյեմբերի 22-23-ը կայանալիք «Համաշխարհային հմտություններ» մրցույթի Հայաստանի ազգային փուլ

Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է «Համաշխարհային հմտություններ» միջազգային կազմակերպությանը 2012 թվականից՝ ի դեմս ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի:

ՄԿՈւ հաստատությունների ուսանողները հնարավորություն կունենան ներկայանալ և մրցակցել իրենց հմտություններով 65 այլ երկրների ուսանողների հետ՝ ազգային փուլում հաղթող ճանաչվելու դեպքում:

Մրցույթի նախընտրական փուլը, որը կայացել էր ս.թ. հոկտեմբերի 22-ին՝ երեք մասնագիտությունների գծով,  հաղթահարել են հետևյալ մասնակիցները.

Հ/հ

Ազգանուն, անուն

Ուսումնական հաստատությունը

Նորաձության տեխնոլոգիա

 1. Օհանյան Մարիամ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ
 2. Խաչատրյան Արմինե Աբովյանի կրթահամալիր
 3. Հարությունյան Մանե Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ
 4. Կարապետյան Լյուսի Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ
 5 Տոկարևա Իրինա Երևանի հումանիտար տեխնիկական պետական քոլեջ

Ոսկերչություն

 6. Գալոյան Լևոն Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարան
 7. Գեղամյան Եղիշե Երևանի տեխնոլոգիական պետական քոլեջ
 8. Գևորգյան Արթուր Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ
 9. Բադալյան Սամվել Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ

Խոհարարություն

 10. Սողոմոնյան Դավիթ Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարան
 11. Մանուկյան Հակոբ Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարան
 12. Աղաբեկյան Տիգրան Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարան
 13. Եվտուխովա Քրիստինե Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ
 14. Սահակյան Վալերիա Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ
 15. Մեսրոպյան Մերի Հրազդանի արհեստագործական ուսումնարան

Մրցույթի ազգային փուլը կանցկացվի ս.թ. նոյեմբերի 22-23-ը՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (Երևան, Տիգրան Մեծի 38, հեռ. 57-85-33, 57-84-34), բացման սկիզբը՝ ժամը 12.00-ին:

Ոսկերչություն մասնագիտության մրցույթը՝ բացման արարողությունից հետո, ժամը 13.00-ին, կանցկացվի Երևանի ոսկերչական գործարանի ուսումնական կենտրոնում (Երևան, Արշակունյաց 12, հեռ.52-53-21):

Մրցույթի առաջադրանքները կցվում են:

Յուրաքանչյուր մասնագիտության գծով հաղթող կճանաչվի մեկական ուսանող:

Երեք մասնագիտությունների գծով մրցույթում հաղթող ճանաչված ուսանողները հնարավորություն կստանան մասնակցել 2015թ. Սան Պաուլոյում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» մրցույթին:

Խոհարարության առաջադրանք

Ոսկերչության առաջադրանք

Առաջադրանք նորաձևություն