ՈՈՇ մշակողների վերապատրաստում
2025թ. նոյեմբերի 19-21-ը ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից կազմակերպվել էր եռօրյա վերապատրաստման դասընթաց՝ Որակավորումների ոլորտային շրջանակներ (ՈՈՇ) մշակողների դասընթացավարների համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Վերապատրաստման դասընթացի գերակա նպատակն էր. ձևավորել ՈՈՇ-եր մշակողների համար ապագա դասընթացավարների ամրակուռ համայնք՝ զինված ոլորտային որակավորումների շրջանակին ուղղված գիտելիքահեն կարողունակություններով և համապատասխան ծրագրամեթոդական գործիքակազմով:
Վերապատրաստման դասընթացի մոդուլները կազմվել էին ՄԱԶԾ փորձագետի կողմից մշակված ՈՈՇ-ների մշակման մեթոդաբանության և ձևաչափերի հիման վրա:
Վերապատրաստման դասընթացի համաբերողներն էին ՄԱԶԾ փորձագետ Արամ Ավագյանը և Էստոնիայից հրավիրված միջազգային փորձագետ Կուլլի Ալլը: Դասընթացին մասնակցում էր ավելի քան 30 ներկայացուցիչ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՄԿՈՒ վարչության, ՄԿՈՒԶԱԿ-ի, Ուսուցման ազգային հիմնադրամի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի, Հայաստանի գործատուների հանրապետական միության, Բիզնես և կրթություն ասոցիացիայի, Գլոբալ զարգացման հիմնադրամի և ոլորտային գործատուների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ:
Դասընթացի ընթացքում աշխատանքային խմբերը փորձարկեցին ՄԱԶԾ փորձագետի կողմից մշակված ՈՈՇ-երի և ոլորտային որակավորումների շրջանակային բնութագրերի ձևաչափերը՝ շինարարության, ՏՀՏ և թեթև արդյունաբերության ոլորտների օրինակներով:
Դասընթացի ավարտին մասնակիցներից 31-ին տրվեցին մասնակցության վկայականներ:
Տեսահոլովակը՝ հղումով: