Նորություններ

Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը տոնում է հիմնադրման 50 ամյակը

Մայիսի 15-ին Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ քոլեջի ուսանողների համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ելույթ ունեցան երգեցողության բաժնի ուսանողները, քոլեջի կամերային նվագախումբը, ժողովրդական նվագարանների համույթը և երգչախումբը:

Հնչեցին հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կատարումներն ընդունվեցին մեծ ոգևորությամբ:

Համերգին ներկա էին ՀՀ կրթության և մշակույթի գործիչներ, ովքեր բարձր գնահատական տվեցին քոլեջի գործունեությանը և ուսանողների կատարողական մակարդակին: