Օրերս «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը հյուրընկալեց Փարիզի ակադեմիայի ռեկտոր Ժիլ Պեկուի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ:
Շրջայցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացան կենտրոնի գործունեությանը, ուսումնական հաստատությունում գործող մասնագիտություններին՝ ներկա գտնվելով խոհարարական, վարսահարդարման, դերձակների և ատամնատեխնիկական լաբորատորիաներում և արհեստանոցներում:
Պարոն Պեկուն կարևորեց մասնագիտական կրթության նշանակությունն ու դերը արդի ժամանակաշրջանում, միաժամանակ, արտահայտելով իր գոհունակությունը կենտրոնում ֆրանսերեն լեզվի ուսուցման ուղղությամբ իրականացվող գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ ուսումնական կենտրոնն ունի մեծ ներուժ 2018 թվականին Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն ունենալու հարցում:
Մասնագիտական և հանրակրթական առարկաների ինտերակտիվ եղանակով դասավանդման գործնական և տեսական պայմաններն առավել տեսանելի դարձրին կենտրոնի աշխատանքային գործունեությունը, ինչր ողջունելի արձագանք գտավ ռեկտորի և նրա գլխավորած պատվիրակության կողմից: