2018, 2019 և 2020թթ. ՄԿՈՒ դասավանդողների վերապատրաստումների ամփոփում՝ համաձայն Եվրոպական Միության և ՀՀ Կառավարության միջև կնքված «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» բյուջետային աջակցության ENI/2015/038-246 համաձայնագրի նախապայմանի     2-րդ ցուցիչի պահանջի

Վերապատրաստումների ամփոփ տեղեկանք

 


ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2023թ. իրականացված դասընթացներ

2023 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ հեռավար վերապատրաստումները.

Վերապատրաստումներ


ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2022թ. իրականացված դասընթացներ

2022 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ հեռավար վերապատրաստումները.

Վերապատրաստումներ


ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2021թ. իրականացված դասընթացներ

2021 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ հեռավար վերապատրաստումները.

Վերապատրաստումներ


ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2020թ. իրականացված դասընթացներ

2020 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ հեռավար վերապատրաստումները.

Վերապատրաստումներ


ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2019թ. իրականացված դասընթացներ

2019 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ հեռավար վերապատրաստումները.

Վերապատրաստումներ


ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2018թ. իրականացված դասընթացներ

2018 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ վերապատրաստումները.

Վերապատրաստումներ


ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2017թ. իրականացված դասընթացներ

2017 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ վերապատրաստումները.

Վերապատրաստումներ


ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2016թ. իրականացված դասընթացներ

2016 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ վերապատրաստումները.

Վերապատրաստումներ


ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2015թ. իրականացված դասընթացներ

 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ վերապատրաստումները.

Վերապատրաստումներ


ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2014թ. իրականացված դասընթացներ

2014 թվականին  Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ վերապատրաստումները.

Վերապատրաստումներ


2013թ. առաջին կիսամյակում կազմակերպվել և անց են կացվել վերապատրաստման դասընթացներ

ՄԿՈՒ համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ 2013թ. ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից շարունակվում է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համակազմի վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Առաջին կիսամյակում արդեն իսկ վերապատրաստվել են՝ 1089 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ, 60 տնօրեն և փոխտնօրեն, կառավարման խորհուրդների 60 անդամներ, ինչպես նաև  պետական կրթական չափորոշիչների  նախագծեր մշակող 25 փորձագետներ: Մանրամասն


2012 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Կազմակերպվել և անց են կացվել վերապատրաստման դասընթացներ

Կարևորելով անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող մարդկային ռեսուրսի դերը ՄԿՈՒ համակարգում իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքի համար, ՄԿՈՒԶԱԿ-ը 2012թ. շարունակել է համակարգում զբաղված կամ դրա հետ ուղղակի առնչություն ունեցող մասնագետների տարբեր խմբերի համար իրականացվող վերապատրաստումները:
Վերապատրաստումներն իրականացվել են նախապես կազմված և հաստատված ծրագրերին և ժամանակացույցին համապատասխան: Վերապատրաստման ծրագրերը կազմելիս հաշվի է առնվել.
—       տվյալ խմբի նախորդ վերապատրաստման թեմատիկան և ներառված հարցերի վերաբերյալ խմբի անդամների կարծիքները,
—       ուսումնական հաստատություններում անցկացված մշտադիտարկումների ընթացքում բացահայտված խնդիրները,
—       նախորդ վերապատրաստումներից հետո ուսումնական հաստատություններից ստացված առաջարկությունները,
—       ԿԳ նախարարության առաջարկությունները վերապատրաստման ծրագրերում պարտադիր ներառման ենթակա հարցերի վերաբերյալ: Մանրամասն


2011 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Կազմակերպվել և անց են կացվել հետևյալ վերապատրաստման դասընթացները.

  • 158 ՄԿՈՒ տնօրենների և տնօրենների տեղակալների, մեթոդիստների դասընթացներ՝ 10 խմբերի միջոցով:
  • ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստում 2 փուլով: Առաջին փուլի ընթացքում վերապատրաստվել են 84 ուսումնական հաստատության 1028 դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ՝ նախատեսված 1000-ի փոխարեն, իսկ երկրորդ փուլում, որը համատեղվել է մասնագիտական չափորոշիչների, մոդուլային ուսումնական ծրագրերի և պլանների  ներդրման գործընթացի մշտադիտարկման և խորհրդատվության միջոցով՝ 1125 մասնակից։
  • պետական կրթական չափորոշիչների նախագծեր մշակող 54 փորձագետների դասընթացներ՝ նախատեսված 30-ի փոխարեն,
  • ուսումնական պլաններ և մոդուլային ուսումնական ծրագրեր մշակող 30 փորձագետների դասընթաց,
  • 12 տարածաշրջանային քոլեջների կառավարման խորհուրդների 128 անդամների վերապատրաստում (նախատեսված 100-ի փոխարեն), այդ թվում՝ 1-օրյա վերապատրաստում՝ 6 տարածաշրջանային քոլեջների համար,
  • ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների 20 վերապատրաստողների (մոնիտորինգ և խորհրդատվություն իրականացնող) դասընթաց (8 ժամ տևողությամբ). իրականացվել է ըստ անհրաժեշտության, ֆինանսական միջոցներ չեն ներդվել,
  • ՄԿՈՒ ոլորտում քաղաքականություն մշակող 30 անձանց դասընթաց (փոխուսուցման եղանակով)՝ 3 փուլով:

2010 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

  • ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ և ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

2010 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվել է վերապատրաստման երկրորդ փուլը, ընդ որում այս փուլի վերապատրաստումը համատեղվել է մշտադիտարկման հետ:
2010 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերապատրաստվել են ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 86 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մոդուլային ուսուցում իրականացնող 1204 տնօրեններ, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալներ, դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ:

  • «ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ

2010 թ. ապրիլին Երևանում իրականացվել է նախնական և միջին մասնագիտական թվով 93 ուսումնական հաստատությունների 183 տնօրենների և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալների վերապատրաստում:
Ապրիլի 14-ից հունիսի 12-ը ընկած ժամանակահատվածում 90 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թվով 1340 դասախոս, արտադրական ուսուցման վարպետ մասնակցել են “Կարողությունների ձևավորմանը միտված մոդուլային ուսումնական ծրագրերով ուսումնառության գործընթացի կազմակերպումը և իրականացումը” թեմայով վերապատրաստման 36-ժամյա վերապատրաստման դասընթացին: Որպես վերապատրաստողներ ներգրավված են եղել ինչպես ՄԿՈՒԶԱԿ-ի աշխատակազմի, այնպես էլ Կրթության ազգային ինստիտուտի, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներ:


2009 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

  • «ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ  ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2009 թ-ի ապրիլի 6-10-ը ԿԱԻ-ում իրականացվեց ԿԱԻ  «ՄԿՈՒԶԱԿ»  հիմնարկի աշխատակիցների և անկախ փորձագետների` վերապատրաստման դասընթացը: Դասընթացը անցկացնում էր ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Սահրադյանը:
«Կարողությունների ձևավորմանը միտված մոդուլային ուսումնական ծրագրերով ուսումնառության գործընթացի կազմակերպումը և իրականացումը» թեմայով վերապատրաստման նպատակն էր պատրաստել փորձագետներ, որոնք հետագայում իրականացրեցին ՀՀ տարածաշրջանային 12 բազմագործառութային և 7 այլ քոլեջների թվով 545 դասախոսի, արտադրական ուսուցման վարպետի, տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման դասընթացներ: Մանրամասն


ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 06.05.2009թ. N 417-Ա/Ք հրամանի հաստատվեց չափորոշիչներ մշակող 100 փորձագետների աշխատանքային խմբերի կազմերը: 2009 թ.-ի մայիսի 25-ից հունիսի 2-ը ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից իրականացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ մշակողների վերապատրաստման 36-ժամյա դասընթացներ: Մանրամասն


ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 27.03.2009թ N 21-08-08/296 հանձնարարականի 2009թ մայիսի 25-ին ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից իրականացվել է ոլորտային հանձնաժողովների վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստվեց 13 ոլորտային հանձնաժողովների թվով 86 անդամ: Վերապատրաստումները ընթացան ս/թ-ի մայիսի 25-ից մինչև հունիսի 22-ը: Դասընթացին մասնակից 86 ունկնդիրները բաժանվել էին 4 խմբի, յուրաքանչյուր խմբի համար նախատեսված էր 6 օր, օրեկան 6 ժամ տևողությամբ: Մանրամասն


2008 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
«ՄԿՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ»  ԹԵՄԱՅՈՎ
2008թ հունիս ամսին տեղի է ունեցել «ՄԿՈՒ ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության մոնիտորինգի համակարգը» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի 11 աշխատակիցները, ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները: Մանրամասն


ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ԵՎ  ՄԿՈՒԶԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից մշակված և ԿԱԻ ղեկավարության կողմից հաստատված ծրագրով վերապատրաստվել են պետական կրթական չափորոշիչներ մշակող 50 փորձագետներ: Նույն ծրագրով վերապատրաստվել են նաև ՄԿՈՒԶԱԿ-ի 11 աշխատակիցներ:  Մանրամասն


«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ»  ԱՌԱՐԿԱՅԻ ԳԾՈՎ
2008 թ. օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 29-ը տեղի ունեցան «Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ» ծրագրի  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական համակազմի վերապատրաստում» միջոցառման շրջանակներում «Մասնագիտական մանկավարժություն» առարկայի գծով 90 ժամյա վերապատրաստման դասընթացներ հանրապետության 22 նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որին մասնակցում էին շուրջ 25 ուսումնական հաստատության թվով 488 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ: Մանրամասն


ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԵՎ ՓՈԽՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
2008 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցավ 20 նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման 90 ժամյա դասընթաց, որին  մասնակցեց 11 տնօրեն և 15 փոխտնօրեն: Մանրամասն