Նորություններ

Վերապատրաստման դասընթացներ

Կարևորելով  նախնական (արհեստագործական)  և միջին  մասնագիտական ուսումնական հաստատություններում  պետական կրթական չափորոշիչների ներդրման գործընթացի շարունակականությունը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը սույն թվականի ապրիլի 25-ից մայիսի 13-ը 47 խմբով իրականացրեց 1089 դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման աշխատանքներ:

Վերապատրաստումներն իրականացվել են նախապես կազմված և հաստատված ծրագրերին ու ժամանակացույցին համապատասխան՝ հետևյալ թեմաներով.

  • Մոդուլային ուսումնական ծրագրերի կազմում,
  • Դասավանդողի կողմից ուսումնառության գործընթացի պլանավորում,
  • Ուսանողի ակտիվ ուսումնառության ապահովում,
  • Կարճաժամկետ դասընթացների համար փաստաթղթերի մշակում,
  • Աշխատանք՝ փորձարարական կարգով ներդրված փաստաթղթերի հետ,
  • Կարողությունների գնահատման մոտեցումների կատարելագործում: