Նորություններ

Վերապատրաստման դասընթացներ «Ռազմավարության մշակում և կառավարում» թեմայով

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն ընկերությունը (GIZ) «Մասնավոր հատվածի խթանում Հարավային Կովկասում» նախագծի շրջանակներում սեպտեմբերի 9-12-ը ՄԿՈՒ ղեկավարների համար կազմակերպել է վերապատրաստում «Ռազմավարության մշակում և կառավարում» թեմայով,

որի նպատակն է մշակել արդիականացման գործընթացներին համապատասխան համատեղ ռազմավարություն` ապահովելով կրթական և տնտեսական համակարգերի փոխգործակցությունը:

Ժամանակի մարտահրավերները պահանջում են կրթական ընթացակարգերի էլ ավելի կատարելագործում, կրթական կառույցների կառավարման և կրթական գործընթացի կազմակերպման օպտիմալացում, առավել քիչ միջոցների և ռեսուրսների օգտագործմամբ, սակայն առավել արդյունավետ կերպով նույն նպատակներին հասնելու հնարավորություն:

Վերոնշյալ փոփոխությունները հնարավոր են դառնում միջին մասնագիտական կրթության ոլորտում ժամանակակից ուսուցման ներդրմամբ, որը կխթանի նոր մեթոդների և մեխանիզմների կիրառումը, մասնագետների կարողությունների զարգացումը և կապահովի վերը նշված գործոնների իրականացումը: