«Խոհարական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները՝ կուրսղեկի, «Զբոսաշրջություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողների և դասախոսի ուղեկցությամբ այցելեցին Եղեգնաձորի Երկրագիտական թանգարան։
խոհարարներին թանգարանը ներկայացրեցին ոչ միայն տվյալ հաստատության աշխատակիցները, այլև՝ «Զբոսաշրջություն» բաժնի ավարտական կուրսի ուսանողները:
Այցի հիմնական նպատակն էր՝ հաղորդակից դարձնել ուսանողներին ազգային արժեքներին, նպաստել ազգային ավանդույթների ու գաղափարախոսության արմատավորմանը, զարգացնել մասնագիտական հմտությունները և կարողությունները, ինչպես նաև՝ ապահովել միջկուրսային ծանոթությունների հաստատումը և համագործակցությունը։