Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի և Հյուրանոցային ու տուրիզմի դպրոցների եվրոպական ասոցացիայի (AEHT) միջև համագործակցության շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերի 2-ից 8-ը հայ-հունական քոլեջի երկու աշխատակից և երեք ուսանող մասնակցեցին «Սուրբ Ծնունդը Եվրոպայում» 2015 ամենամյա մշակութային ծրագրին, որն այս տարի տեղի ունեցավ Լյուքսեմբուրգում: Քոլեջի սաներն ներկայացրեցին, թե ինչպես է նշվում Սուրբ Ծնունդը Հայաստանում, պատրաստեցին և հյուրասիրեցին հայկական ավանդական ուտեստներ, ելույթ ունեցան հայկական տարազներով և ազգային պարով:
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է «Սուրբ Ծնունդը Եվրոպայում» միջոցառմանը 2014 թվականին Սլովակիայում: «Սուրբ Ծնունդը Եվրոպայում» ծրագրի նպատակն է միջմշակութային հաղորդակցությունը և տարբեր երկրների Սուրբ ծննդյան ավանդույթների ու սովորույթների ներկայացումը:
«Սուրբ Ծնունդը Եվրոպայում» ծրագիրն իր տեսակով եզակի է Հյուրանոցային ու տուրիզմի դպրոցների եվրոպական ասոցացիայի (AEHT) կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների մեջ: