Նորություններ

Սովորենք բարիք գործել

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի «Կարի արտադրության տեխնոլոգիա» բաժնի առաջին կուրսի ուսանողներն իրենց արտադրական ուսուցման վարպետ Նունե Շարոյանի հետ միասին այցելեցին

Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, որտեղ անցկացրին վարպետության դաս՝ երեխաներին սովորեցնելով պատրաստել Օրիգամի՝ տիրապետել թղթի հետ աշխատելու արվեստին:

Ուսանողները կենտրոն էին այցելել նվերներով: Նրանք երեխաներին նվիրեցին նաև իրենց պատրաստած կուսուդաման՝ ճապոնական ծագում ունեցող թղթե մոդել, որն օգտագործել են բուժական և այլ նպատակներով:

Կենտրոնի սաները ուսանողներին դիմավորեցին գրկաբաց՝ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով դասի նկատմամբ: