Նորություններ

Սեմինար ԵՄ փորձագետների հետ

Եվրոպական միության TAIEX ծրագրի շրջանակներում մարտի 6-ին Երևանում տեղի ունեցավ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի ներդրման վերաբերյալ սեմինար:

Սեմինարը կազմակերպվել էր Եվրոպական միության և ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցության արդյունքում: Սեմինարին մասնակցելու համար ԵՄ երկրներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Հայաստան էին ժամանել ոլորտի փորձագետներ, որոնք իրենց երկրների մասնագիտական կրթության ոլորտի փորձը ներկայացրեցին իրենց հայաստանյան գործընկերներին: