Առանց կարգի

ՌԴ Չելյաբինսկի երկրամասի պատվիրակության այցը Հայաստան

ՌԴ Չելյաբինսկի երկրամասի պատվիրակությունը սույն թվականի ապրիլի 9-12-ը այցելել էր Հայաստան: Պատվիրակության կազմում էին Չելյաբինսկի ՄԿՈՒ զարգացման ինստիտուտի ռեկտորը, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ և ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների տնօրեններ:

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՄԿՈՒ ոլորտի քաղաքականություն մշակողների և ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի մասնագետների հետ, ինչպես նաև այցելեցին ՄԿՈՒ հաստատություններ՝ Երևանի տարածաշրջանային թիվ 1, Երևանի ինֆորմատիկայի, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական և Երևանի հումանիտար պետական քոլեջներ:

Ուսումնական հատատությունների և միջազգային գործընկերների միջև կնքվեցին համագործակցության համաձայնագրեր, որով ակնկալվում է փորձի փոխանակում, մասնագիտական հոդվածների, մեթոդական գրականության տպագրում և այլն: