Ապահովագրական գործ


Գյուղատնտեսական վերամբարձ շինարարական մեքենաների շահագործման անվտանգությունը


Էլեկտրոնային կառավարմամբ կենցաղային սարքերի վերանորոգման և սպասարկման հմտություններ


Հեռակառավարվող համակարգերում ապարատածրագրային միջոցների կիրառումը


Մանրանկարչություն


Ջերմատեխնիկական տեղակայանքների նորոգում


Ռեստորանային սպասարկում


Քաղաքային բաշխող էլեկտրական ցանցեր


Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները և դրանց շահագործումը


IMG_1776

Ազգային նվագարանների համույթներ


IMG_1774

Գազաեռակցման և կտրման աշխատանքներ


IMG_1772

Զբոսաշրջություն


IMG_1775

էլեկտրոմոբիլի կառուցվածք


IMG_1771

Նյութագիտության հիմունքներ


IMG_1770

Էլեկտրամոբիլների էլեկտրոնային համակարգեր և էլեկտրոնային սարքավորումներ

IMG_1773

 Ջերմատնային տնտեսությունների անվտանգություն և աշխատանքային պատշաճ պայմանների ապահովում

IMG_1769

Բուժական մերսում

IMG_1768

Գարեջրագործություն


IMG_0150

Կրտսեր անասնաբույժ


IMG_0149

Կաթնամթերքի որոշակի տեսակ պատրաստող


IMG_0148

Գյուղ մեքենաների փականագործ


IMG_0147

Գինեգործությա, հյութերի արտասրության օպերատոր


IMG_9718

Վայրի բույսերը գյուղատնտեսությունում

IMG_9547

9. Ակտիվների և պարտավորությունների հաշվառում (2)


IMG_9545

8. Սպասարկման կազմակերպում և հոգեբանություն (10)


IMG_9546

7. Օգտակար հանածոների հարստացում


IMG_9550

6. Մայոնեզներ (7)


IMG_9552

5. Մերսման մեթոդներ և տեխնիկա (1)


IMG_9548

3. Սննդային խտանյութերի արտադրության տեխնոլոգիա (2)


IMG_9544

2. Ձեռքով աղեղային եռակցման աշխատանքներ (1)


IMG_9549

1. Գծանկարի հմտությունների կիրառումը դիզայներական աշխատանքներում



Մասնագիտական կրթության և ուսուցման եզրույթների բառացանկ



Մասնագիտական կրթության և ուսուցման եզրույթների բառացանկ


IMG_7515
Անասնաբուժություն 2 մաս


IMG_7514
Անասնաբուժություն 1 մաս


IMG_7447
Տակառագործություն


IMG_6203
ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՃՆՇՄԱՄԲ
IMG_7516
«Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» մոդուլի միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների ուսանողների համար


57703278_424020551717697_3683509097174401024_n
Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում մոդուլի միջին մասնագիտական պետական ուսումնական հատատությունների դասընթացավարների համա



Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում մոդուլի վերապատրաստման դասընթացի մասնակիցների համար


milktechbook
ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա»  մասնագիտության «Տեխնոլոգ՝ կաթի և կաթնամթերքի արտադրության» որակավորման ուսումնական ձեռնարկը մշակվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  2016թ. հոկտեմբերից «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից՝ շվեյցարական գործընկեր Կիրառական գիտությունների Բեռնի  համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գի- տությունների դպրոցի (HAFL) հետ համատեղ և HEKS/EPER  (Շվեյցարիայի եկեղեցու օգնություն) կազմակերպության ֆինանսավորմամբ:

Ձեռնարկը նախատեսված է միջին մասնագիտական կրթության 0721.08.5 դասիչով «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության, 0721.08.01.5 դասիչով «Տեխնոլոգ՝ կաթի և կաթնամթերքի արտադրության» որակավորում ստացող ուսանողների ուսուցման, սկսնակ մասնագետների  ինքնուսուցման, պրակտիկ մասնագետների ինքնուրույն վերապատրաստման, ինչպես նաև դասավանդողների օժանդակության համար և համապատասխանում է միջին մասնագիտական կրթական համակարգով նախատեսված պետական կրթական չափորոշչի պահանջներին։

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ուսանողի ուղեցույց

Այս ուսումնական գրքույկը մշակվել է որպես աշխատանքային տետր` միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների և նրանց դասավանդողների համար: Սույն ուղեցույցում ներառված են բազմաթիվ վարժություններ` օրգանական գյուղատնտեսության հիմունքների և սովորական գյուղատնտեսության համեմատ տարբերությունների մասին գիտելիքների ամրապնդման համար:

Սույն ուղեցույցը նախատեսված է նրանց համար, ովքեր օրգանական պարենային արտադրանքի արտադրության և/կամ վերամշակման հետ կապված մասնագիտություն ստանալու և այդ ոլորտներում աշխատելու ցանկություն ունեն: Աշխատանքը կարող է լինել ինքնազբաղության հիմքով կամ որպես աշխատակից` սովորաբար ֆերմայում կամ սնունդ արտադրող ձեռնարկությունում: Բացի այդ, սովորողները կարող են աշխատանք գտնել օրգանական բիզնեսում կամ ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպիսին օրինակ գյուղատնտեսության վերաբերյալ շարունակական դասընթացների տրամադրումն է: Նպատակն է ստեղծել ամուր հիմք օրգանական գյուղատնտեսության բնապահպանական, տնտեսական և սոցիալական ասպեկտների վերաբերյալ:


ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դասախոսի ձեռնարկ

Դասախոսի ձեռնարկ-ուղեցույցը մշակված է՝ առաջարկելու համապատասխան գործընթացներ օրգանական գյուղատնտեսությունն ինտերակտիվ և մասնակցային ձևով դասավանդելու համար։ Ձեռնարկը ներառում է պրակտիկ պարապմունքներ՝ չսևեռվելով տեսական բովանդակության վրա։ Դասախոսի ձեռնարկը ուսանողների իրական կարիքներին համապատասխան դասապլաններ մշակելու ուղեցույց է։ Դասախոսի ձեռնարկ-ուղեցույցը ներառում է այնպիսի գործընթացներ, որոնք խթանում են օրգանական գյուղատնտեսությանն առնչվող խնդիրների առավել խոր ընկալումը, խնդիրների լուծման, որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը, համոզիչ խոսքը, քննադատական մտածողությունը և այլն: Դասախոսի ձեռնարկ-ուղեցույցում նկարագրվում են պրոգրեսիվ հմտություններ, որոնք օգտակար են ինտերակտիվ, մասնակցային և ուսանողակենտրոն մոտեցումների խթանման համար:


2017 թ-ին ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի կողմից հրատարակված ձեռնարկներ


Տեղեկատվության ապահովման տեխնիկական միջոցներ

Սույն ձեռնարկը նախատեսված է միջին մասնագիտական կրթության «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ սովորողների և դասավանդողների համար: Ձեռնարկը մշակված է պետական որակավորման չափորոշչի համաձայն:



Տեխնոլոգիական սարքավորումներ

Ձեռնարկն ընդգրկում է ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկման և նորոգման գործընթացներում կիրառվող մի շարք տեխնոլոգիական սարքավորումների ընտրության և դասակարգման, ինչպես նաև բոլոր տեսակի ավտոմոբիլների հավաքման-լվացման, ամբարձիչ զննման, հրահոսների, էլեկտրատելֆերների, ավտո և էլեկտրաբեռնիչների, շարժիչի, ագրեգատների և մեխանիզմների քսանյութով լիցքավորման, տեխնիկական հեղուկների լիցքավորման, օդի բախշման, ավտոմոբիլների ագրեգատների քանդման-հավաքման աշխատանքներում կիրառվող մեխանիկական, էլեկտրական և պնևմատիկ շարժաբերով աշխատող տեխնոլոգիական սարքավորումներին վերաբերող նյութեր:



Սեփական կապիտալ. Եկամուտների և ծախսերի հաշվառում

«Սեփական կապիտալ. Եկամուտների և ծախսերի հաշվառում» ձեռնարկում արտացոլվում են հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով սահմանված սկզբունքները և դրանց կիրառումը կազմակերպություններում: Ձեռնարկում ներկայացված են կազմակերպություններում սեփական կապիտալի շարժը և դրա բաղադրիչները, եկամուտների և ծախսերի հաշվառման կարգն ու սկզբունքները, ինչը հանգեցնում է տարեկան ֆինանսական վերջնական արդյունքին:



Մատնահարդար

Մատնահարդարում ուսումնական ձեռնարկն ուսուցանում է մաշկի կառուցվածքը և գործունեութունը, ձեռքերի և ոտքերի կառուցվածքը, մաշկի և եղունգների հիվանդություններն ու ախտահարումները: Այստեղ մանրամասն նկարագրվում է ձեռքերի և ոտքերի մեխանիկական մշակման ժամանակակից մեթոդները և ընթացքում կիրառվող բոլոր գործիքները, նյութերը և սարքերը:



Մասնագիտացված շարժակազմի կառուցվածքը

Ինչպես ցանկացած երկրի, անյպես էլ Հայաստանի տնտեսության զարգացման գործում առանձնահատուկ տեղ և դեր ունի տրասնպորտը, որը տնտեսության կարևորագույն ռազմավարական ոլորտներից է: Մեծ է տրասնպորտային համակարգի դերը շուկայական տնտեսության պայմաններում հասարակության սոցիալ-տնտեսական ներդաշնակ հարաբերությունների ձևավորման մեջ:



Մասնագիտացված շարժակազմ և էլեկտրասարքավորումներ

Մասնագիտացված շարժակազմի կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ անհրաժեշտ տեսական գիտելիքների ձեռքբերումը ապագա մասնագետներին հնարավորություն կտա տիրապետել գործնական կարողությունների, իրականացնել մասնագիտացված շարժակազմի ճիշտ ընտրությունը, արդյունավետ և հուսալի շահագործումը, տեխնիկական սպասարկումը:



Մասնագիտական հաղորդակցում օտար լեզվով 1. Անգլերեն

«Մասնագիտական հաղորդակցում օտար լեզվով -1» ձեռնարկը ՄԿՈՒ կարողություններին միտված ուսուցման կազմակերպմանը նպաստող ուսումնառության նյութերի և գործնական առաջադրանքների ամբողջություն է, որը համապատասխանում է պետական կրթական չափորոշիչներում ներառված  «Մասնագիտական հաղորդակցում օտար լեզվով -1» մոդուլին և ուղղորդված է միջին մասնագիտական կրթական հաստատություններին:



Համակարգչային օպերատորություն

Համակարգչային օպերատորության ձեռնարկը ՄԿՈՒ կարողություններին միտված ուսուցման կազմակերպմանը նպաստող ուսումնառության նյութերի և գործնական առաջադրանքների ամբողջություն է, որը համապատասխանում է պետական կրթական չափորոշիչներում ներառված «Համակարգչային օպերատորություն» բոլոր մոդուլներին և ուղղորդված է միջին մասնագիտական կրթական հաստատություններին:



Լաբորատոր ախտորոշում
«Կլինիկական լաբորատոր հետազոտման մեթոդներ» ուսումնական ձեռնարկը նախատեսվում է ուսուցանելու օրգանիզմի կենսաբանական հեղուկների և նյութերի հետազոտման մեթոդները, դրանց բաղադրության նորմաները և ֆիզիոլոգիական, ախտաբանական շեղումները, հետազոտման մեթոդները, հետազոտությունների կատարման տեխնիկան:



Էլեկտրաէներգետիկական ցանցեր և համակարգեր

Առարկայի ուսումնասիրման նպատակը էլեկտրական համակարգերի և ցանցերի հաստատված ռեժիմների հաշվարկների տեսության վերլուծությունն է, գիտելիքների ձևավորումը դրանց կառավարման, ինչպես նաև նախագծման բնագավառում:



Զբոսաշրջային ծառայությունների իրավական կարգավորումները

Սույն ձեռնարկում զետեղված է մասնագիտական երկու մոդուլ՝ «Ծառայությունների կազմակերպման հիմքերը և իրավական կարգավորումը»՝ 54 ժամ, և «Զբոսաշրջության ոլորտի միջազգային կարգավորումները»՝ 42 ժամ: Ձեռնարկը բաղկացած է ուսումնառության նյութերից, որոնք լրացված են թեմատիկ նկարներով և սխեմաներով, գործնական առաջադրանքներից և հավելվածներից:



Դիզայնի հիմունքներ

Սույն ձեռնարկը ներառում է դիզայնի վերաբերյալ ժամանակակից տեղեկատվություն և մեթոդաբանություն: Այն իր մեջ ներառում է ժամանակակից դիզայնի առանձնահատկությունները, ներկայացվող խնդիրների լուծման եղանակները և տեղեկատվական նյութերը:



Դերձակ մոդելավորող

Սույն ձեռնարկը ներառում է կարի արտադրության տեխնոլոգիա մասնագիտությանն առնչվող երեք թեմաներ՝ «Խալաթի (շրջազգեստի) մշակում», «Պիջակի մշակում» և «Մանկական շրջազգեստի մշակում»՝ կազմված ուսումնական ծրագրին համապատասխան:



Թղթի վրա գծանկարի տեղադրման մասնագիտական պահանջները

Գծանկարը՝ որպես կերպարվեստի առանձնահատուկ տեսակ, կապված է մարդու գոյության պատմության հնագույն շրջանի հետ: Այն հանդիսանում է կերպարվեստի «քերականությունը», որի գիտակցումից է որոշվում այդ արվեստի ստեղծագործությունների արժեքայնությունը:



Գծագրություն

Գծագրությունը սովորողների գրաֆիկական գրագիտության հիմքն է: Սովորեցնում է տարբեր գրաֆիկական պատկերների կառուցման և ընթերցման հիմունքները, ձևավորում և զարգացնում է սովորողի տարածական պատկերացումները, երևակայությունը, ստեղծագործական միտքը, դիտունակությունը, առարկաները և նրանց գրաֆիկական պատկերները համեմատելու ունակությունները:


2015 թ-ին ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի կողմից հրատարակված ձեռնարկներ

Կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման ուղեցույց

Ուղեցույցում ներկայացված են ՄԿՈՒ ոլորտում կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչների ներդրման և դրանց համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման հետ կապված առանցքային հարցերի վերաբերյալ գործնական նշանակություն ունեցող մանրամասներ: ՈՒղեցույցը կարող է օգտակար լինել ՄԿՈՒ հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների, ինչպես նաև արդյունքներին միտված մասնագիտական կրթության կազմակերպման և իրականացման հարցերով:


 Ջերմային էլեկտրական կայաններ

Ձեռնարկի նպատակն է՝ ուսանողին տալ անհրաժեշտ գիտելիքներ ջերմային էլեկտրական կայանների կառուցվածքի, դրա աշխատանքի սկզբունքի, տեխնոլոգիական պրոցեսների, տեխնիկատնտեսական ցուցանիշների, անվտանգ շահագործման ու տեխնիկական անվտանգության պահանջների վերաբերյալ:


 

Տրակտորի կառուցվածք և տեխնիկական սպասարկում

Տրակտորն ինքնագնաց քարշիչ մեքենա է, որը նախատեսված է ինքնուրույն կամ այլ մեքենաների և սարքավորումների հետ ագրեգատավորված գյուղատնտեսական, ճանապարհային, հողային, շինարարական, փոխադրական և այլ օժանդակ աշխատանքներ կատարելու համար:


ՆՄՄԿ ոլորտը կարգավորող իրավական ակտերի ձեռնարկ

Սույն ձեռնարկը բովանդակում է կրթության ոլորտը կարգավորող իրավական այն ակտերը, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական համակարգի հետ և տեղ չեն գտել հեղինակի՝ 2014 թվականին թվագրված համանման ժողովածուի մեջ:


Մետաղների մշակման տեխնոլոգիա ճնշմամբ
Դարբին-դրոշմող
Առաջին մաս

Ուսումնական ձեռնարկի առաջին մասում նկարագրված է կռման էության և օգտագործման շրջանակների մասին: Տրված է ընդհանուր տեղեկություններ այրման, մետաղների տաքացման և նրանց մշակումը ճնշման մասին: Ինչպես նաև տրված է հիմնական տեղեկություններ դարբնոցային արտադրամասում մշակվող մետաղների և նրանց հատկությունների մասին: Նկարագրված է դարբնոցային արտադրասում օգտագործվող տաքացնող սարքերի կոնստրուկցիաները և նրանց աշխատանքը:


 

Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

Ուսումնական ձեռնարկում նկարագրված են տրակտորների ընդհանուր կառուցվածքը և հիմնական մասերի նշանակությունը: Շարադրված են բուսաբուծությունում կատարվող մեքենայացված աշխատանքների օպերացիոն տեխնոլոգիաները, ներկայացվող ագրոտեխնիկական պահանջները, տեղեկություններ՝ մեքենաներն աշխատանքի նախապատրաստման ու աշխատանքային օրգանների կարգավորման վերաբերյալ:


Մեղվաբուծություն

Մեղվաբուծությունը գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկն է: Մի կողմից այն աչքի է ընկնում իր բարձր եկամտաբերությամբ, իսկ մյուս կողմից՝ մեղուն՝ որպես գյուղատնտեսական մի շարք կուլտուրաների հիմնական փոշոտող, բարձրացնում է պտղատու ծառերի, խոտաբույսերի, բանջարեղենի և բամբակենու բերքատվությունն ու սերմնակալումը:


Երգիչ-կատարող

Ձեռնարկը նախատեսված է արվեստի և երաժշտական քոլեջներում երգեցողության բաժնի դասավանդողների համար: Նպատակն է` ուսանողին ցույց տալ այն ճիշտ ուղին, որով նա պետք է հասնի կատարողական բարձր որակի:


Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր

Ձեռնարկը ներառում է հետևյալ մոդուլները՝ «Տրամաբանական հանրահաշվի և ինֆորմացիայի հաղորդման հիմունքները», «Իմպուլսային տեխնիկա», «Անտենաները կապի բնագավառում», «Տեխնիկական էլեկտրադինամիկայի և ռադիոալիքների տարածման հիմունքներ»։


Օժանդակ և լրացուցիչ ծառայությունների կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում

Ձեռնարկը կազմված է երկու մասնագիտական մոդուլներից` «Օժանդակ և լրացուցիչ ծառայությունները հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» և «Կոնֆլիկտների, փոփոխությունների, սթրեսների կառավարումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում»:


 Գորգագործ

Սույն ձեռնարկը ներառում է ժամանակակից «Գորգագործ» մասնագիտությանն առնչվող հետևյալ կարևոր թեմաները՝ «Գորգագործության պատմություն», «Գորգագործական հորինվածքի սկզբունքներ և տեխնիկական նկար», «Սարքավորումներ, գործիքներ և նյութեր», «Գորգի հենքի պատրաստում», «Գորգի գործում»:


Դերձակ մոդելավորող

Սույն ձեռնարկը ներառում է ժամանակակից դերձակ-մոդելավորող մասնագիտությանն առնչվող չորս թեմաներ`«Մեքենայական և ձեռքի կարատեսակներ կատարելու հմտություններ», «Հագուստի մասնիկների մշակման հմտություններ», «Կնոջ կիսաշրջազգեստ» և «Կնոջ տաբատ»` կազմված ուսումնական ծրագրին համապատասխան։


Այգեպան

Ձեռնարկում նկարագրված են Հայաստանի Հանրապետությունում մշակվող պտղահատապտղային կուլտուրաների հողի նախապատրաստումը, նոր այգիների հիմնադրումը, ինչպես նաև երիտասարդ ու պտղաբերող այգիների խնամքի եղանակները (տնկում, էտ, ոռոգում, պարարտացում, պայքար վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ և այլն):


Ավտոմոբիլների նորոգման արտադրական և տեխնոլոգիական գործընթացներ
Ձեռնարկը նախատեսված է միջին մասնագիտական կրթական հաստատությունների 1705 «Ավտոմոբիլային տրասնպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության ուսանողների համար:


2014 թ-ին ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի կողմից հրատարակված ձեռնարկներ


ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Տրանսպորտը, հանդիսանալով կարևորագույն ռազմավարական ոլորտ-
ներից մեկը, առանձնահատուկ տեղ և դեր ունի Հայաստանի տնտեսության
զարգացման գործում: Այդ իսկ պատճառով տրանսպորտի համակարգում
իրականացվել են և շարունակվում են ընթանալ լայնածավալ բարեփոխում-
ներ՝ ուղղված հայրենական ապրանքների մրցունակության բարձրացմանը՝
տրանսպորտային ծախսերի նվազեցման հաշվին, միջպետական տարան-
ցիկ բեռնաշրջանառության փոխադրումների ավելացմանը, երկրի պաշտ-
պանունակության և տնտեսական աճի ապահովմանը:


ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Ուսումնական ձեռնարկը նախատեսված է 2915 «Գազամատակարար-
ման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագոր-
ծում» միջին մասնագիտական կրթության «Տեխնիկ» որակավորում
ստացող ուսանողների համար:


ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Գծագրությունն իր ծրագրային բովանդակությամբ և ուսուցման մեթո-
դիկայով զգալիորեն տարբերվում է հարակից դասընթացներից:
Գծագրության դասերի շարքում գերիշխում են գործնական պարապ-
մունքները: Տեսական գիտելիքները մատուցվում են ակնարկային դասա-
խոսություններով:


ԴԵՐՁԱԿ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՂ

Սույն ձեռնարկը ներառում է երեք գլուխներ ՝ «Կնոջ վերնաշապիկ և բլուզ»,
«Կնոջ շրջազգեստ» և «Մանկական թեթև հագուստ», որոնք առնչվում են
ժամանակակից դերձակ-մոդելավորող մասնագիտությանը: Դրանք կազմված
են ուսումնական ծրագրին համապատասխան։ Ձեռնարկը նախատեսված է
նախնական /արհեստագործական/ կրթական հաստատությունների ուսանող-
ների համար:


ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Յուրաքանչյուր երկրի տնտեսական համակարգում կարևորվում է մարքե-
թինգի և կառավարման կիրառումը՝ իր սկզբունքներով և մոտեցումներով:
Պետք է հասկանալ, թե հասարակության և կազմակերպությունների համար ինչ
է կառավարումը, ինչ է շուկան, ով է այնտեղ գործում, ով է ֆինանսավորում այն,
ինչպիսին են նրա պահանջները: Մարքեթինգի իմացությունը կօգնի մեզ ավելի
խելացի դրսևորել մեզ և´ իբրև սպառող, և´ իբրև արտադրող:


ՆՄՄԿ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՁԵՌՆԱՐԿ

Հայաստանի հանրապետության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական համակարգի իրավական համակարգը ներկայացնող սույն ձեռնարկը ներառում է ոլորտին առնչվող իրավական գրեթե բոլոր ակտերը /ակտերը բերված են բովանդակությունում/: Իրավական ակտերի ժողովածուն նպատակ ունի համակարգում ընդգրկված գրեթե երեք հազարի հասնող աշխատակիցներին մեկ կազմի ներքո տրամադրելու ոլորտի վերաբերյալ թե՛ հիմնադիր, թե՛ կրթության կառավարման պետական լիազոր մարմնի և թե՛ ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման և գործադիր մարմինների իրավունքներն ու պարտականությունները, այլ մանրամասներ:


ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԵՎ ԿՈՒՐՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Ուսումնական ձեռնարկում տրված են՝

• ընդհանուր դրույթներ ճանապարհային երթևեկության (ՃԵ) և ուղևորատար
ավտոմոբիլային փոխադրումների (ՈՒԱՓ) մասին,
• մեթոդական ցուցումներ ՈՒԱՓ լաբորատոր աշխատանքների կատարման,
• վարորդների աշխատանքի և հանգստի կազմակերպման գրաֆովերլուծա-
կան եղանակը,
• ավտոբուսների աշխատանքի չվացուցակի կազմման եղանակը,
• կոնկրետ երթուղում ուղևորափոխադրումների մակարդակը բարձրացնելու
նպատակով ուսումնասիրվել է ուղևորափոխադրումների առկա վիճակը, ուսում-
նասիրությունների հիման վրա ընտրվել է երթուղում աշխատելու համար շարժա-
կազմի օպտիմալ տարբերակը,
• ուղևորափոխադրումները կազմակերպելու, կառավարելու և իրականացնե-
լու նպատակով անհրաժեշտ խնդիրները լուծելու համար բերվել են հիմնական
բանաձևերը, լուծվել են տիպային խնդիրներ և առաջադրվել խնդիրներ ինքնու-
րույն լուծելու համար:


ՏԱՆԻՔԱԳՈՐԾԻ ՓԱԿԱՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուսումնական ձեռնարկը նախատեսված է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2906 «Տանիքագործական աշխատանքների իրականացում» մասնագիտացման սովորողների կողմից՝ ՏՔԳ 3-12-010 «Փականագործական աշխատանքներ» մոդուլի յուրացման հիմքն ապահովելու համար:


ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՄՄՈՒՀ-ՆԵՐՈՒՄ

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ֆի-
զիկական կուլտուրան երիտասարդ մասնագետների պատրաստման
կարևորագույն միջոց է, ինչի շնորհիվ ներդաշնակորեն զուգակցվում են
համապատասխան մասնագիտական որակավորման կարողություններն
ու հմտությունները և ֆիզիկական պատրաստվածությունը:



ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Տվյալ ուսումնական ձեռնարկի նպատակն է՝ սովորողներին ընձեռել կառավարման մեթոդների, գործառույթների, տեխնոլոգիաների մասին տեսական գիտելիքներ և դրանց կիրառման գործնական հմտություններ:



ՋԵՌՈՒՑՄԱՆ ԿԱԹՍԱՆԵՐ
«Ջեռուցման կաթսաներ» ուսումնական ձեռնարկը նախատեսված է
2915 «Գազային սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխ-
նիկական շահագործում» նախնական մասնագիտական կրթության (ար-
հեստագործական) «Գազային սարքավորումների շահագործման և նո-
րոգման փականագործ» որակավորում ստացող սովորողների համար:
Ուսումնական ձեռնարկը բաղկացած է 2 մա-
սից. առաջին մասը ներառում է «Կենցաղային գազային սարքավորում-
ներ» բաժինը, իսկ երկրորդ մասը` «Կոմունալ-կենցաղային կազմակեր-
պությունների և արդյունաբերական ձեռնարկությունների գազասարքա-
վորումներ» բաժինը:


ՏՆՏԵՍԱԳԻՏԵՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՓԱԿԱՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԷԿՈՆՈՄԻԿԱ< ՄԱՐՔԵԹԻՆԳ և ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ

ԽՄՈՐՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ և ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՏԱՆԻՔԱՅԻՆ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՏԱԿԻ,  ՏԱՆԻՔԻ և ԴՌՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ և ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

ՈՐՄՆԱԴԻՐ

Գործնական դասընթացների կազմակերպման ձեռնարկներ
ՀՀ կրթության և գիտության նախարարության 2010 թ. մասնագիտական կրթության զարգացման քաղաքականության շրջանակում, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից մշակվել և հրատարակվել են հետևյալ ուսումնական ձեռնարկները և ուղեցույցները.
Կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման ուղեցույց

Ուղեցույցում ներկայացված են ՄԿՈՒ ոլորտում կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչների ներդրման և դրանց համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման հետ կապված առանցքային հարցերի վերաբերյալ գործնական նշանակություն ունեցող մանրամասներ: ՈՒղեցույցը կարող է օգտակար լինել ՄԿՈՒ հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների, ինչպես նաև արդյունքներին միտված մասնագիտական կրթության կազմակերպման և իրականացման հարցերով:

Հավելված 1

 «Հայոց լեզվի գործնական վարժություններ» ուսումնական         ձեռնարկը ներառում է ժամանակակից հայոց լեզվի   դասընթացին առնչվող առաջադրանքներ` հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության հարցաշարեր` ուսումնական ծրագրին համապատասխան: Ձեռնարկում ընդգրկված են այնպիսի առաջադրանքներ, որոնք հնարավորինս ապահովում են ուսանողի անհրաժեշտ գիտելիքների գործնական իրացումը: Վարժությունների բովանդակային հիմքը   ծրագրային դասագրքերն են:Ձեռնարկում ընդգրկված են նաև հարակից այլ նյութեր` հիմնականում ծանուցիչ նպատակով:

«ՈՒղևորատար ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպում և կառավարում» ձեռնարկը ընդգրկում է ժամանակակից ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիայի, կազմակերպման և կառավարման հարցերը: Ձեռնարկում հատուկ ուշադրության են արժանացել ուղևորահոսքերի ուսումնասիրության, շարժակազմի տեսակի և տիպի ընտրության հարցերը, ավտոմոբիլային տրանսպորտի դերն ուղևորատար փոխադրումների զարգացման բնագավառում, վարորդների և ավտոբուսների աշխատանքային ռեժիմը, վարորդների հանգստի կազմակերպման գրաֆիկով վերլուծական եղանակը, երթևեկության չվացուցակի կազմման և ավտոմատացման խնդիրները: Լուսաբանվել են կարգավարական կառավարման և ուղևորների սպասարկման որակի բարձրացմանն առնչվող հարցերը:
Ձեռնարկից կարող են օգտվել ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ կազմակերպող ղեկավարները, մասնագետները, բուհերի ուսանողները:
«Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիա. կազմակերպում և կառավարում» ձեռնարկը ՄԿՈՒ համակարգի սովորողների համար նախատեսված խնդիրների ժողովածուն հայերեն լեզվով գրված առաջին խնդրագիրքն է: Ձեռնարկն ընդգրկում է տրանսպորտային միջոցների բեռնատարության օգտագործմանը, ավտոտրանսպորտային կազմակերպության աշխատանքի հիմնական ցուցանիշներին, շարժակազմի երթևեկության կազմակերպմանն ու բեռնափոխադրումների տեխնոլոգիային, բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեքենայացմանը և պահեստային օպերացիաներին վերաբերող խնդիրներ:
«Ճանապարհային երթևեկության անվտանգություն» ուսումնական ձեռնարկում ներկայացված են ճանապարհային երթևեկություն համակարգի վարորդ, ավտոմոբիլ, ճանապարհ, միջավայր բաղադրամասերը, ճանապարհային ոստիկանության գործառույթներն ու խնդիրները, ավտոմոբիլի ակտիվ, պասսիվ, հետվթարային ու էկոլոգիական անվտանգությունը լուսաբանող հարցերը, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու նրանց վերլուծության եղանակները, ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ կանխատեսումներ և գլոբար տվյալներ:
Ձեռնարկը նախատեսված է «Փոխադրումների կազմակերպում և կառավարում ավտոմոբիլային տրանսպորտում» մասնագիտությամբ սովորողների համար:
«Էլեկտրական սարքավորումների մոնտաժում և նորոգում» ուսումնական ձեռնարկը պարունակում է նյութեր, որոնք վերաբերում են էլեկտրական սարքավորումների մոնտաժման և վերանորոգման ընդհանուր պահանջներին և տեխնիկական կանոնագրերին: Ձեռնարկում ներկայացվել է էլեկտրամոնտաժային աշխատանքների կատարման հիմնական առանձնահատկությունները, փաստաթղթային ձևակերպումները: Սույն ձեռնարկում տեղ են հատկացվել նաև հաղորդալարերի, մալուխների, օդային գծերի և հաղորդաձողերի, մոնտաժման, միացման, ճյուղավորման միացումների տեսակները և կատարման տեխնոլոգիաները: Մեջ են բերվել տեղեկատվական տվյալներ` աղյուսակների ձևով:
«Փականագործ-սանտեխնիկա» ձեռնարկը ներառում է սանիտարարտեխնիկական նյութերի, սարքերի ու սարքավորումների, փականագործական աշխատանքների, ջեռուցման, ներքին ջրամատակարարման և օդափոխման համակարգերի, վերանորոգման հիմնական դրույթները: Սույն ձեռնարկը կարող է օգտակար լինել շինարարական մասնագիտություն ստացող ուսանողների, շինարարության բնագավառի աշխատողների, ինչպես նաև ինքնուս սովորողների համար:
«Էլեկտրական մեքենաներ և տրանսֆորմատորներ» ձեռնարկում տրված են ընդհանուր տեղեկություններ էլեկտրական մեքենաների մասին, ինչպես նաև ներկայացվել են տրանսֆորմատորների և ասինխրոն մեքենաների նշանակությունը, դասակարգումը, կառուցվածքային առանձնահատկությունները, աշխատանքային ռեժիմները, բնութագրերը, շարժիչների թողարկման և արագության կարգավորման եղանակները: ՈՒսումնական ձեռնարկը էլեկտրատեխնիկական, էներգետիկական և հարակից մասնագիտություններն ուսումնառող ուսանողների, ինչպես նաև այդ համակարգի մասնագետների համար:
«Սալիկապատման և երեսապատման աշխատանքներ» ձեռնարկում շարադրված են սալիկապատման-երեսապատման աշխատանքների տեխնոլոգիաները, տեղեկություններ են տրված ժամանակակից կերամիկական սալիկների, սալիկապատման աշխատանքներում կիրառվող նյութերի և գործիքների մասին: Յուրաքանչյուր բաժնի վերջում տեղադրված հարցերը, ինչպես նաև գծագրերը և հավելվածային բաժինը կօգնեն նյութի հիմնական յուրացմանը:
«Մեքենայական աշխատանքների կազմակերպումը ֆերմերային տնտեսություններում»ուսումնական ձեռնարկում շարադրված են գյուղատնտեսության արդի վիճակը Հայաստանում, լեռնային երկրագործության պայմաններում ֆերմերային տնտեսությունների կազմավորման և զարգացման հնարավորությունները, գիտականորեն հիմնավորված նոր տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման անհրաժեշտությունը: Մանրամասն շարադրված են լեռնալանջերի յուրացման, բուսաբուծական և անասնապահական մթերքների արտադրության հիմնական տեխնոլոգիական մեքենայական գործընթացները, տեխնիկական միջոցների ընդունման և ձեռք բերման եղանակները:Գիրքը կարող է օգտակար լինել ֆերմերների և գյուղատնտեսության ոլորտում աշխատող մասնագետների համար:
«Ապահովագրության հիմունքներ» ձեռնարկը ընդգրկում է ապահովագրության հիմնարար սկզբունքները, ապահովագրության իրավական, գործնական և կիրառական հիմնական հարցերը: Ձեռնարկը նախատեսված է ՄԿՈՒ համակարգի ուսանողների, ապահովագրական ընկերությունների մասնագետների, վերապատրաստում անցնող ունկնդիրների, ինչպես նաև ապահովագրության վերաբերյալ գիտելիքներ ստանալ ցանկացողների համար:
«Կրթական համակարգն արտասահմանյան առաջավոր երկրներում» ձեռնարկից կարող են օգտվել ՄԿՈՒ համակարգի ուսանողները, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակը:
2009 թ. Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից մշակվել և հրատարակվել են մի շարք դասագրքեր, առարկայական և ուսումնածրագրային մշակումներ, տեսական և գործնական դասընթացների կազմակերպման ձեռնարկներ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
«Ոսկերչական գործ»

2009թ. հատարակվել է Եղիշե Մելիքսեթյանի հեղինակած «Ոսկերչական գործ» ուսումնական ձեռնարկը, որը բաղկացած է ընդհանուր մասնագիտական տեղեկություններ պարունակող առաջաբանից, բազմակողմանի և նեղ մասնագիտական տեղեկություններ պարունակող տասներկու գլխից, երեք հավելվածից և գրականության ցանկից: «Ոսկերչական գործ» ուսումնական ձեռնարկն ամենայն  մանրամասնությամբ ներկայացնում է Հայաստանում ոսկերչության դերն ու նշանակությունը, սկսած վաղնջական ժամանակներից, տարածաշրջանին բնորոշ մետաղները և դրանց հատկությունները, ինչպես նաև սխեմաների և ցուցանմուշների տեսքով ներկայացնում է զարդերի պատրաստման ընթացքն ու առանձնահատկությունները: Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ձեռնարկը հրատարակել և անվճար հատկացրել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական այն հաստատություններին, որտեղ տվյալ կրթական ծրագրով իրականացվում է դասավանդում:
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը 2009թ. ընթացքում հրատարակել և անվճար համապատասխան ուսումնական հաստատությունների է հանձնել Գագիկ Երիցյանի հեղինակած «Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիա, կազմակերպում և կառավարում» ուսումնական ձեռնարկը: Հեղինակը ներկայացնում է ինչպես բեռնագիտության տեսական հիմունքները, տնտեսության ու տրանսպորտի փոխազդեցությունը, բեռնատար ավտոմոբիլի և ավտոտրանսպորտային ձեռնարկության հիմնական տեխնիկաշահագործական ցուցանիշները, երթուղիների հաշվարկի մեթոդները, այնպես էլ շարժակազմի երթևեկության կազմակերպման, բեռնարկղային, փաթեթային փոխադրումների, տրանսպորտա-պահեստային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների, փոխադրումների կառավարման հետ կապված հարցեր: «Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիա, կազմակերպում և կառավարում» ուսումնական ձեռնարկը կարող եք ներբեռնել նաև այստեղ:
Ի թիվս այլ հրատարակությունների, 2009թ.-ին ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից պատվիրվել և տպագրվել է «Էկոլոգիական դաստիարակության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը, որը նախատեսված է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար: Ինչպես մյուս, այնպես էլ սույն ձեռնարկը տպագրվել է Կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից և անվճար բաժանվել է ուսումնական հաստատություններին’ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումների քաղաքականության համատեքստում: Էկոլոգիական դաստիարակության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը կարող եք ներբեռնել նաև այստեղ:
ՈՒՂԵՑՈՒՅՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2012թ. հրատարակված  ուսումնական   ձեռնարկներ