Նորություններ

Ոչ սովորական կիրակի Քոլեջ-թատրոնում

2015թ. դեկտեմբերի 13-ին Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի Քոլեջ-թատրոնը կրկին իր դռները բացեց հավատարիմ հանդիսատեսի առջև: Այս անգամ «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները խաղացին Կլոդ Մանյեի «Օսկար» ներկայացումը /բեմադրությունը` Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Շուշան Ղազարյանի/:

Ներկայացումը դիտելու էին եկել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանն ու Արևիկ Սանթրոսյանը, Հայաստանի թատերական գործիչների միության գլխավոր քարտուղար Սոնա Մելոյանը:

Միջոցառումն անցավ ջերմության և լիաթոք ծիծաղի մթնոլորտում: