Նորություններ

Ներկայացվել է «ՄԿՈՒ հաստատության կառավարում» սիմուլյացիոն համակարգը

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի, նախարարության ՄԿՈՒ վարչության, Աշխատանքի միջազգային կազմակերպության և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի մասնագետները ներկայացրեցին «ՄԿՈՒ հաստատության կառավարում» սիմուլյացիոն համակարգը, որը մշակվել էր Սկոլկովո Բիզնես Դպրոց Կրթություն զարգացման կենտրոնի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ համատեղ: Ներկայացվեց համակարգի ընձեռած գործիքակազմը՝ հաստատության առավել արդյունավետ կառավարման համար: Քննարկվեց ՄԿՈՒ հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման համար նախատեսված տեղեկատվական կառավարման նոր մոդելի մշակման և տեղայնացման հարցը: