Նորություններ

Ներկայացվել են Հայաստանում դուալ միջին մասնագիտական կրթության և ուսուցման փորձարկման արդյունքները

Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստի քոլեջում այսօր` 11.11.2019թ. ներկայացվել են Հայաստանում դուալ միջին մասնագիտական կրթության և ուսուցման փորձարկման արդյունքները՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) համագործակցության շրջանակում:

Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի  կողմից:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան, Ն.Գ. Միխայել Բանզհաֆը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ներկայացուցիչ Յաղ դե Գեռերոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Անետա Բաբայանը:

Միջոցառման ընթացքում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողները հյուրերին ներկայացրել են իրենց հմտությունները՝ ՏՏ, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության և խոհարարության ոլորտներում՝ կիսվելով դուալ համակարգում իրենց ուսումնառության փորձով, որը համատեղում է տեսական ուսուցումը քոլեջում և գործնական հմտությունների ձեռքբերումը մասնավոր ընկերությունում: