«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում պատրաստվել է «Ներառական կրթության համակարգի ներդրման հիմնախնդիրները նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգում և դրանց լուծման ուղիները» իրավիճակի վերլուծությունը:
Վերլուծության շրջանակներում ուսումնասիրվում են հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը և ներառական կրթության առկայության ու զարգացման մակարդակը ՄԿՈւ հաստատություններում: Այն նախատեսված է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների և որոշում կայացնողների համար:
Վերլուծությունը տես՝ Միջազգային փաստաթղթեր բաժնում.