2017թ. հունիսի 28-ին Հայ-հունական քոլեջ այցելեց Նարվայի (Էստոնիայի Հանրապետություն) մասնագիտական ուսումնական կենտրոնի պատվիրակությունը՝ կենտրոնի տնօրեն Ելենա Լոխմատովայի գլխավորությամբ:
Հայ-հունական քոլեջի դասախոսական անձնակազմն ու ուսանողները ջերմորեն ընդունեցին միջազգային գործընկերներին:
Հայաստանի և Էստոնիայի կրթական համակարգերի շուրջ քննարկումներից հետո, ուսանողները պատվիրակությանը ավանդական հայկական խաղողի թփով տոլմայի վարպետաց դաս ցուցադրեցին՝ հյուրերին մասնակից դարձնելով տոլմայի պատրաստման ընթացքին:
Վարպետաց դասից հետո հյուրերին հրավիրեցին համտեսի սրահ՝ ուսանողների կողմից պատրաստված համեղ ուտեստները համտեսելու: