Նորություններ

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնա-գիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» մեկնարկ

2017 թվականի ապրիլին 26-ին ՄԿՈՒ գործընկերների և շահառուների մասնակցությամբ  կայացավ համաժողով, որի  ժամանակ տրվեց 2017-2021թթ. բարեփոխումների  ծրագրի մշակման աշխատանքների մեկնարկը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ` Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ձեռնամուխ է եղել «Նախնական մասնագիտական  (արհեստագործական) և միջին մասնա­գիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» մշակման աշխատանքներին:

Մասնագիտական կրթության և ուսուցման 2012-2016 թվականների բարեփոխումների ծրագիրն արդեն ավարտվել է, որ հաստատվել էր ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 4-ի N 27 արձանագրային որոշմամբ:

Ծրագրի արդյունքներն արդեն ամփոփվել են: Նախատեսված մի շարք միջոցառումներ ամբողջությամբ չեն իրականացվել` պայմանավորված որոշակի հանգամանքներով: Այդ միջոցառումների ամբողջական իրականացումը նախատեսված է ներառել առաջիկա 5 տարիների բարեփոխումների ծրագրում:

Համաժողովն անցավ բուռն քննարկումներով, բազմաթիվ առաջարկություններով և հետագա համագործակցության ակնկալիքներով: