Գերմանական «ՄԿՈՒ — Համագործակցություն» ծրագիրը և «Բիզնես և կրթություն-համագործակցություն» հիմնադրամը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, կազմակերպում են ՄԿՈւ խթանմանն ուղղված մուլտֆիլմերի մրցույթ:
Մրցույթի կազմակերպման նպատակն է 14-ից 24 տարեկան տաղանդավոր աշակերտների, ուսանողների և երիտասարդների միջոցով խրախուսել և կարևորել միջին մասնագիտական կրթությունը:
Մրցույթին կարող են մասնակցել 14-24 տարեկան բոլոր ցանկացողները, ովքեր ստեղծարար (կրեատիվ) են և կարող են մուլտիպլիկացիոն/ անիմացիոն ֆիլմերի և գրաֆիկաների միջոցով ընդգծել ՄԿՈւ կարևորությունը:
Հաղթողները կընտրվեն ժյուրիի կողմից, որը բաղկացած է պրոֆեսիոնալ արվեստագետներից, փորձագետներից, ԿԳՆ, ՄԿՈՒ հաստատությունների և կազմակերպչի ներկայացուցիչներից: Ստորև բերված են մուլտիպլիկացիոն մրցույթի կանոնները.
ԸՆԴՀԱՆՈւՐ
Մրցույթի թեման է՝ «Միջին մասնագիտական կրթության կարևորությունը իմ կարծիքով/տեսակետից»:
Տրամադրված բոլոր նյութերը կարող են օգտագործվել սոցիալական ցանցերում, (յութուբ, բլոգ, ֆեյսբուք, թվիթեր և այլն) ըստ կազմակերպիչների հայեցողության:
Ներկայացված նյութերը կարող են նաև օգտագործվել կրթական և ուսումնական նպատակներով առանց մասնակցի հետագա համաձայնության:
Նյութերի տրամադրման վերջնաժամկետն է 31/05/2019թ., ժամը 18:00:
Մուլտիպլիկացիոն/ անիմացիոն ֆիլմերը և գրաֆիկները պետք է լինեն հենց մասնակցի աշխատանքը, այլ ոչ թե կրկնօրինակված: Այն չպետք է պարունակի որևէ երրորդ կողմի նյութեր և/կամ նյութեր, որոնք խախտում են որևէ հեղինակային իրավունք: Այն չպետք է պարունակի որևէ մերկության կամ սեռական հարաբերության բացահայտ բովանդակություն: Այն չպետք է պարունակի որևէ խեղաթյուրանք, վտանգավոր և ծաղրելի դիտողություններ և չպետք է զրպարտի որևէ անձի կամ կազմակերպության:
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
- Մրցույթին կարող են մասնակցել 14-24 տարեկան բոլոր ցանկացողները
- Մրցույթը բաց է ոչ միայն անհատների, այլ նաև խմբերի համար
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մեկ կամ ավելի աշխատանք
- Նյութերը կարող են ներկայացվել էլեկտրոնային և թվային ձևաչափով
- Պետք է լինեն ստեղծագործական (կրեատիվ) և նորարական
- Տեքստի կամ վերնագրերի առկայության դեպքում այն պետք է լինի հայերեն
- Աշխատանքները կարող են ուղարկվել հետևյալ էլեկտրոնային փոստով՝ [email protected]
- Աշխատանքները կարող են ներկայացվել նաև՝ ք. Երևան,Աբովյան 34, գրասենյակ 8
- Ներկայացվող նյութերը պետք է ներկայացվեն պատշաճ ձևով
- Պարտադիր է ներկայացնել համաձայնության ձևաթուղթը (նյութերի հետագա օգտագործման համաձայնության), ինչպես նաև տարիքը հավաստող փաստաթղթի լուսապատճենը: ՄԿՈՒ հաստատությունների և դպրոցների մասնակիցները նշեն ուսումնական հաստատությունը:
Տեսանյութի տևողություն՝ 1-2 րոպե
Լեզու՝ հայերեն
Մասնակիցների առավելագույն տարիքը՝ 24 տարեկան
Այլ չափանիշներ՝ տեսանյութը պետք է լինի հետաքրքիր, ստեղծարար և օգտակար
Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ՄԿՈՒ հաստատություններում, ինչպես նաև կտեղադրվեն կազմակերպիչների կայքում և սոցիալական էջերում:
Մրցույթի դրույթներ
- Կազմակերպիչները իրավունք են վերապահում օգտվել գովազդի կամ այլ նպատակների համար ներկայացված բոլոր աշխատանքներից, առանց հեղինակների համաձայնության և հատուկ վճարների:
Ներկայացված նյութերը վերադարձման ենթակա չեն լինելու: