2020թ․ փետրվարի 14-ին տեղի ունեցավ մուլտիպլիկացիոն/անիմացիոն ֆիլմերի մրցույթի՝ «Միջին մասնագիտական կրթության կարևորությունը իմ կարծիքով/տեսակետից» թեմայով, աշխատանքների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումը։ Մրցութային աշխատանքների գնահատումը երկրորդ փուլում իրականացվեց նախապես կազմված ժյուրիի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա․Աղբալյանը, Մասնագիտական կրթություն և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տ․Գասպարյանը, ԱՄԿ G20 վերապատրաստման ռազմավարության ծրագրի ազգային համակարգող Կ․Սիմոնյանը, «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) — համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Մ․Ժանկոչյանը, Թումո ստեղծարար կենտրոնի ներկայացուցիչ, կինոքննադատ Ր․ Մովսիսյանը, IDWorking բիզնես կենտրոնի ղեկավար Կ․Բարսեղյանը։
Հաղթողների անունները կհայտարարվի և մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020թ․ փետրվարի վերջին։