Նորություններ

Մեկ օր № 25836 զորամասի զինվորի հետ

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի ուսանողները սերտ կապի մեջ են բազմաթիվ կրթօջախների, կազմակերպությունների, միավորումների հետ (ծերանոց, դպրոց, մանկատուն, քոլեջ, բուհ, № 3 քաղաքային գրադարան):

Այս տարվա մարտ ամսին քոլեջի ուսումնադաստիարակչական աշխատանքների համալիր պլանի շրջանակ­ներում աշխատակազմը և ուսանողները կազմակերպեցին հերթական բարեգործական ակցիան` այցելեցին Հայոց բանակի № 25836 զորամաս` հայրենիքի քաջարի պաշտպաններին նվիրաբերելով ավելի քան 700 կտոր գեղարվեստական գիրք և սննդամթերք:

№ 25836 զորամաս քոլեջի ուսանողներն այցելում էին առաջին անգամ: Այցից հետո ոգևորությունը շատ մեծ էր:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ավտոբուսը քոլեջից մի խումբ ուսանողների ու երիտասարդ դասախոսների ուղեկցությամբ ճամփա ընկավ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի սահմանամերձ զորամաս, որտեղ վերջիններս արժանացան զորամասի հրամանատարական կազմի ջերմ ընդունելությանը, ծանոթացան զինվորի առօրյային, նույնիսկ սիրով ճաշեցին նրանց հետ` վայելելով զինվորի ճաշը:

 

 

Շնորհակալական խոսքով ակցիայի մասնակից դասախոսներին և ուսանողներին դիմեց քոլեջի տնօրեն Ա. Պողոսյանը` ընդգծելով նախաձեռնության կարևորությունը և դաստիարակչական նշանակությունը:

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը այս նախաձեռնության համար արժանացավ զորամասի հրամանատարական կազմի պատվոգրին և հոգևոր հովվի ընծայած Աստվածաշնչին` ի նշան երախտագիտության: