Նոյեմբերի 26-ին, տեղի ունեցավ «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլը: «Երևան Էքսպո» կենտրոնում երկու օր իրենց ուժերը կչափեն Մեխատրոնիկա, Վեբ դիզայն և ՏՏ ցանցային համակարգերի կառավարում մասնագիտություններով մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած մասնակիցները:
Ի դեպ, մասնակիցների գերակշռող մասը Երևանի ինֆորմատիկայի քոլեջի սաներն են, և միայն երկու ուսանողներ են ներկայացնում ՀՀ Շիրակի և մեկ մասնակից Վայոց Ձորի մարզերը:
Բացման խոսքում ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը նշեց որ նման հնարավորությունը եզակի է, քանի որ չկա որևէ մեկ այլ միջազգային կառույց, որը զբաղվում է մասնագիտական կրթության և ուսուցման հարցերով:
Մրցույթը կշարունակվի նաև նոյեմբերի 27-ին, իսկ հաղթողների անունները կհայտարարվի դեկտեմբերի 5-ին՝ մրցույթի փակման պաշտոնական արարողության և մրցանակաբաշխության ժամանակ: