Գերմանական միջազգային համագործակցություն ընկերության կողմից իրականացվող «Մարդկային ռեսուրսների կառավարում և առաջնորդների վերապատրաստում ՄԿՈՒ ոլորտում Հարավային Կովկասում» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, 2013թ. օգոստոսի 22-24-ը կազմակերպվել է ՄԿՈՒ դասավանդողների մասնագիտական վերապատրաստում՝ ուղղված ինչպես մարդկային ռեսուրսների զարգացմանը, այնպես էլ կրթական առկա ծրագրերի արդիականացմանը և ուսուցման որակի բարձրացմանը էլեկտրոնային ուսուցման միջոցով:
Էլեկտրոնային ուսուցման ներդրումը, այդ թվում նաև տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումը և օգտագործումը ՀՀ ՄԿՈՒ համակարգում հնարավորություն կտա բարելավել մատուցվող կրթական ծառայությունների որակը, ամրապնդել սոցիալական համագործակցությունը և ապահովել աշխատաշուկայում մրցակցային առավելությունները: