Նորություններ

Դասընթաց խոհարարների համար

2015 թ. փետրվարի 9-ին ավարտվեց «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պատվերով Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում  կազմակերպված «Խոհարարական գործ» մասնագիտության հերթական եռամսյա դասընթացը: Այս անգամ մասնագիտական կրթություն ստացան 5 ապագա խոհարարներ: Քոլեջի վարպետ — խոհարարների օգնությամբ յուրացնելով ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի տարբեր խոհանոցների ճաշատեսակների պատրաստումն ու մատուցման տարբերակները` նրանք կգտնեն իրենց տեղն աշխատաշուկայում: Հակառակ պարագայում ստացած գիտելիքները կարող են օգտագործել տանը` իրենց ընտանիքի անդամներին հրամցնելով յուրատեսակ, բազմազան կերակրատեսակներ, աղցաններ և ապուրներ: