Նորություններ

Մասնագիտության ծանոթացման օր

Հոկտեմբերի 15-ին մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցության ծրագրի շրջանակներում  «Արիես Լանչ» ՍՊԸ-ում կայացավ «Մասնագիտության ծանոթացման օր» մրցույթը, որտեղ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի թիմն իր ջանասիրության և խոհարարական վարպետության շնորհիվ գրավեց առաջին տեղը:

Մրցույթի գնահատման չափանիշներն էին՝

  • ճաշատեսակի բարդություն և բազմազանություն,
  • ճաշատեսակի ձևավորում և մատուցում,
  • համ, որակ,
  • թիմային աշխատանքի հմտություններ,
  • ժամանակային գրաֆիկի պահպանում,
  • միջավայրի պահպանություն( սննդի էֆեկտիվ օգտագործում, մաքրություն, անաղմուկ աշխատանք):

Հայ-հունական քոլեջի ուսանողները կմասնակցեն նաև մրցույթի 2-րդ փուլին, որը կկայանա մինչև տարեվերջ: