Սույն թվականի հունվարի 27-ին, Երևանի զբոսաշրջության, սպասարկման եվ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ձեռքբերումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկում:
Միջոցառումն իրականացվել է ԵՄ «Ավելի լավ որակավորում՝ ավելի լավ աշխատատեղերի համար (FWC BENEF 2013 — SC 2018/395239/1)» Ծրագրի շրջանակներում՝ ՄԿ ՈԱԱԿ հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում:
Միջոցառման կազմակերպմանն աջակցել է Հայաստանում ՄԿՈՒ Զարգացման ազգային կենտրոնը: