Օրերս Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրենի անձնակազմի գծով տեղակալ Սերգեյ Սմոլնիկովը և գլխավոր տեխնոլոգ Օլեգ Ստարենկին այցելեցին Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ՝ մասնավոր հատվածի համագործակցությամբ մասնագիտական կրթության զարգացմանն աջակցելու նպատակով։
Այցելության ընթացքում նրանք ծանոթացան քոլեջի ուսումնական լաբորատորիաներին, արհեստանոցներին և իրականացվող ուսումնական գործընթացներին։ Քննարկվեցին կոմբինատի և քոլեջի միջև համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները։ Մասնավորապես՝ աշխատաշուկայում գործատուներին անհրաժեշտ նոր մասնագիտությունների ներդրման, քոլեջի ուսանողների մասնագիտական և նախաավարտական պրակտիկաները կոմբինատի համապատասխան ստորաբաժանումներում անցկացման և համագործակցության այլ հարցեր։
Այցը մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների՝ ապագա մասնագետների և դասախոսների շրջանում։