«G20 երկրների ռազմավարական մասնագիտական պատրաստվածության կիրառում» խորագրով ծրագրի շրջանակում Աշխատանքի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը 2016թ. մայիսի 2-5-ը հյուրընկալել էր Ղրղզստանի Հանրապետության պատվիրակությանը` Հայաստանում ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումների փորձի ուսումնասիրության նպատակով:
Այցի ընթացքում պատվիրակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու ՄԿՈՒ ոլորտում հանրապետության կրթական համակարգի ձեռքբերումներին:
Հանդիպումներ տեղի ունեցան ինչպես ՀՀ կրթության և գիտության նախարարության, այնպես էլ ոլորտի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:
Ղրղզստանի պատվիրակությունը այցելեց նաև ՄԿՈՒ հաստատություններ Երևանում և մարզերում:
Ղրղզստանի Հանրապետության Աշխատանքի միջազգային կազմակերպության մասնագիտական վերապատրաստման իրականացման ծրագրի ներկայացուցիչ Մերրիմ Բայալիևան, ում նախաձեռնությամբ կազմակերպվել էր այցը, «Մասնագիտական կրթություն և ուսուցում» հանդեսի հետ զրուցելիս նշեց, որ ՄԿՈՒ ոլորտում կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ Ղրղզստանը նոր է սկսում քայլեր անել:
Ղրղզստանի նախնական և միջին մասնագիտական կրթության ուսումնամեթոդական բաժնի ղեկավար Գյուլզադա Ասամբաևան նշեց, որ ՄԿՈՒ ոլորտում հայ գործընկերներից շատ բան ունեն սովորելու:
Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ՄԿՈՒ ոլոտում առավել ակտիվ սոցիալական գործընկերների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: