«Ձեռնարկատիրական ուսուցում» ծրագրի ներդրման գործընթացի մշտադիտարկումների արդյունքներն ամփոփելո համար մայիսի 19-ին տեղի ունեցավ GIZ-ի կողմից կազմակերպված հանդիպում, որին ներկա էին GIZ, ՄԿՈՒԶԱԿ, ՓՄՁԶԱԿ, ՄԿՈՒ հաստատությունների և սոցիալական գործընկերության ներկայացուցիչներ:
2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Ձեռնարկատիրական ուսուցում» ծրագրի ներդրման գործընթացի մշտադիտարկումներ են իրականացվել Երևանի ինֆորմատիկայի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող, Վայոց ձորի տարածաշրջանային և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում:
Մշտադիտարկման արդյունքները համառոտ ներկայացրին ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, ՓՄՁԶԱԿ -ի ուսուցման ծրագրերի համակարգող Էլեն Մանուկյանը և ՓՄՁԶԱԿ-ի վերապատրաստող Գայանե Արզումանյանը:
Արդյունքների ներկայացումը բավականին թեժ քննարկումների բերեց, որից հետո «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» չափորոշչի և մոդուլային ծրագրի նախագիծը ներկայացրեց ՄԿՈՒԶԱԿ-ի փոխտնօրեն Աշոտ Սահրադյանը:
Հանդիպմանը ներկա ԻՏ ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը ներկայացրեց «Դիջիքեմփ ամառային ճամբարը», ինչպես նաև ճամբարի մասնակիցների ընտրության չափանիշների համաձայնեցումը:
Հանդիպման մասնակիցները վերջում ամփոփեցին օրը՝ հետագա քայլերի նախագծմամբ: