ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից նախատեսվում է 2022թ. կազմակերպել ՄԿՈՒ ոլորտի համար նախատեսվող ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի մշակման և հրատարակման աշխատանքներ:
Ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի ստեղծման հայտերը (թղթային և էլեկտրոնային տարբերակով) ներկայացվում են ՄԿՈՒԶԱԿ.
- Հայտում նշվում են ուսումնական նյութի անվանումը, հեղինակը (հեղինակային կազմ), բովանդակության համառոտ նկարագրությունը և առաջարկի հիմնավորումը:
- Դիմում-առաջարկները մինչև սույն թվականի հունվարի 20-ը կարող են ներկայացվել ՄԿՈՒԶԱԿ՝ գրության բնօրինակով կամ էլեկտրոնային հասցեով՝ [email protected], գրության ստորագրված տարբերակով: (ք.Երևան, Տիգրան Մեծի 67, 3-րդ հարկ, 305 սենյակ, համակարգող` Մարիամ Պետրոսյան):
- Սահմանված ընթացակարգի համաձայն` ձեռնարկների և ուսումնական նյութերի հայտերը ՄԿՈՒԶԱԿ-ը ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, այնուհետև ՄԿՈՒ զարգացման ազգային խորհրդի կողմից հավանության արժանացած ձեռնարկների և ուսումնական նյութերի ցանկը ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաստատմանը:
- ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվելուց հետո ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից կիրականացվեն ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ստեղծման և հրատարակման աշխատանքները
- Ուսումնական ձեռնարկներին և ուսումնամեթոդական նյութերին ներկայացվող պահանջները կներկայացվեն ընտրված հեղինակներին` համապատասխան պայմանագրի կնքման ժամանակ:
Անհարկի կրկնություններից խուսափելու համար ստորև ներկայացնում ենք նախորդ տարիներին տպագրված ձեռնարկների ցանկը (տես կցված PDF նյութը):