Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը սեպտեմբերի 1-ին այցելեց «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»՝ ուսանողներին և դասախոսներին անձամբ ողջունելու համար:
Դեսպանն արժանացավ քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանի, ողջ անձնակազմի և ուսանողների ջերմ ընդունելությանը: Նա մասնակցեց նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Միջոցառման ավարտին, քոլեջի տնօրինությունը և Հունաստանի դեսպանը իրենց կողմից անակնկալ մատուցեցին թվով չորս ուսանողների, ովքեր արժանացան 2013-2014 ուսումնական տարվա «Լավագույն ուսանող» կոչմանը:
Հունաստանի դեսպանն անձամբ հանձնեց պատվոգրերը քոլեջի լավագույն ուսանողներին՝ խոստանալով ամեն կերպ աջակցել նրանց, մասնավորապես բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ իրենց մասնագիտական պրակտիկան Հունաստանի Հանրապետությունում անցկացնելու հարցում: