Նորություններ

Հունաստանի ԱԺ նախագահ այցը Հայ- հունական պետական քոլեջ

Հունաստանի ԱԺ նախագահ Զոի Կոստանդուպուլուն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այցելեց նաև Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ:

Հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը հայտնեց, որ իր համար մեծ պատիվ է լինել հայերի կողքին նման պատմական պահին և գտնվել հայ-հունական դարավոր, բարեկամական կապը արտացոլող ուսումնական հաստատությունում:

Զոի Կոստանդուպուլուն, իմանալով, որ քոլեջի պատվիրակությունը շուտով մեկնելու է Աթենք, խոստացավ քոլեջի ուսանողներին պաշտոնապես ընդունել Հունաստանի Ազգային ժողովում: