Հայ-հունական քոլեջում ակտիվ շարունակվում են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները: Այս համատեքստում մայիսի 17-ին տեղի ունեցավ Հ. Թումանյանի 150-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որի նպատակը Թումանյան գրողի, հասարակական գործչի կյանքին և ստեղծագործություններին նվիրված գունապնակի ներկայացումն էր:
Քոլեջի առաջին և երկրորդ կուրսի ուսանողները ներկայացրին դրվագներ մեծ գրողի ստեղծագործություններից՝ <<Մի կաթիլ մեղր>>, <<Անուշ>>, <<Շունն ու կատուն>> և այլն, արտասանեցին Թումանյանի հայտնի քառյակները, հանդես եկան երգով ու պարով: Հիշատակվեց այն փաստը, որ Թումանյանի գործերը թարգմանվել են մի շարք օտար լեզուներով, որոնք ներկայացվել էին Թումանյանին նվիրված նախորդ միջոցառումներին: