Այսօր` Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում ԵՄ պատվիրակության փորձագիտական խմբի հետ՝ Թոմաս Թոմսենի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները:
Քննարկման նպատակն էր նախագծել ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացման արդյունավետության գնահատման չափանիշներն ու ցուցիչները: Քննարկվեցին տարբեր երկրներում կիրառվող համակարգերի, Հայաստանում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ մի շարք հարցեր: