Այսօր Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ԵՄ պատվիրակության փորձագիտական խմբի հետ՝ Թոմաս Թոմսենի ղեկավարությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ և ՀՀ կառավարության միջև ստորագրված ֆինանսական պայմանագրով նախատեսված աշխատանքների արդյունքները, հնարավոր հիմնախնդիրները և հետագա անելիքները:
Մասնավորապես քննարկվեցին Եվրամիության կողմից Հայաստանին տրվող բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների չափորոշիչների և մոդուլային ուսումնական պլանների մշակման ու ներդրման, ուսումնական հաստատությունների անձնակազմի վերապատրաստումների, ուսումնամեթոդական նյութերի արդիականացման աշխատանքները: